Մեր էջը

 Միացեք erkusov.com էջին Ֆեյսբուքում

ԵՐԱԶԱՀԱՆ ՀԱՅԵՐԵՆ




ԱԳՌԱՎ
Եթե դուք երազում տեսել եք ագռավ, ապա պետք Է զգուշանաք, քանի որ այն խորհրդանշում Է թշնամիների չարությունը, դաժանությունը և խարդավանքը։

ԱԹՈՌ
Երազում աթոռին նստելը նշանակում Է, որ դուք լավ պաշտոն կստանաք կամ բարենպաստ իրավիճակում կհայտնվեք։ Դատարկ աթոռը նշանակում Է, որ դուք լուր կստանաք մի մարդուց, որին վաղուց չեք տեսել։

ԱԼԲՈՄ
Եթե երազում դուք ալբոմի մեջ նայում եք հարազատների նկարները, ապա նշանակում Է, որ նրանցից մեկը վաղաժամ կմահանա։ Եթե ձեր ալբոմի մեջ կան շատ գեղեցիկ նկարներ և բանաստեղծություններ, ապա դուք շուտով լավ լուր կստանաք և ընկերների շրջապատում լավ ժամանակ կանցկացնեք։ Ալբոմի մեջ անծանոթի նկար տեսնելը, նշանակում Է ծանոթություն մի մարդու հետ, ով այնուհետևկդառնաձեր սիրելին։

ԱԾԵԼԻ
Ածելին երազում տեսնելը նշանակում Է վտանգ և տխրություն։ Եթե ածելին սուր չէ և քերծում է, ապա դուք կվիրավորվեք ձեր ընկերների և հարազատների քննադատություններից։ Ածելի գնելը նշանակում է անելանելի տխրություն։ Այն նվիրելը կնշանակի, որ դուք կդավաճանեք ձեզ վստահող անձնավորությանը։

ԱԿԱՆՋՕՂ
Եթե չամուսնացած աղջիկները երազում տեսնում են, որ իրենք ականջօղեր են կրում, ապա նշանակում է, որ շուտով կամուսնանան և իրենց ամուսինների հետ երջանիկ կապրեն։ Երազում ամուսնացած կնոջը ականջօղով տեսնելը նշանակում է, որ դուք նախանձում եք ուրիշի երջանկությանը։ Ականջօղեր կորցնելը նշանակում է, որ ձեզ կլքեն երջանկությունն ու հաջողությունը։ Եթե երազում դուք նվեր եք ստացել ականջօղեր, ապա ձեր կյանքում տեղի կունենան երջանիկ փոփոխություններ։

ԱԿՆՈՑՆԵՐ
Ակնոցների վերաբերյալ յուրաքանչյուր երազը նշանակում է, որ դուք ինչ որ մեկին չեք վստահում կամ էլ ձեզ չեն վստահում, ամենը կախված է նրանից, թե ակնոցներն ում են պատկանում։

ԱՂԱՎՆԻ
Աղավնին անմեղության և զգացմունքների փոխադարձության նշան է։ Երազում աղավնի տեսնելը նշանակում է երջանկություն, հաջողություն և ուրախություն։

ԱՂԲ
Երազում աղբը կույտով հավաքելը նշանակում է հաջողություն այն գործում, որ նախաձեռնել եք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է ժառանգություն ստանալ։ Աղբամանը փորփրելը կանխատեսում է վիճաբանություն։

ԱՂՋԻԿ
Երազում ձեր տանը շատ աղջիկներ տեսնելը կանխատեսում է հաճելի նորություն։ Երազում հիվանդ աղջիկը վատ լուրերի նախանշան է։ Երազում պարող բարետես աղջիկ տեսնելը նշանակում է սիրելի անձնավորության հետ հանդիպում։

ԱՂՎԵՍ
Երազում աղվես տեսնելը նշանակում է չարակամ անձանց կողմից խաբեություն և խորամանկություն։

ԱՂՔԱՏ
Երազում աղքատ լինելը նշանակում է կարիքի, զրկանքի մեջ լինել, անհաջողություն ևհիասթափություն ապրել։

ԱՄԱՆՈՐ
Ամանորի մասին երազ տեսնելը միշտ բարենպաստ է և կանխատեսում է նոր տպավորություններ, հույսեր, նոր երջանկություն ևնոր հաջողություններ։

ԱՄԱՌ
Ձմռանը երազում ամառ տեսնելը նշանակում է բարի հույսեր, որ կյանքում ամեն ինչ կկարգավորվի։ Այսպիսի երազը նաև լավ նորությունների նշան է։

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ամուսնալուծության մասին երազը նշանակում է գործերում անհաջողություն և ապրումներ։ ԱՄՈՒՍԻՆ
Երազում ամուսնուն հիվանդ, գունատ տեսնելը նշանակում է անախորժություն։ Ամուսնուն
գեղեցիկ ևառողջ տեսնելը երջանկության նշահ I

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Եթե ամուրի տղամարդը երազում տեսնում է, որ ամուսնացել է գեղեցիկ աղջկա հետ, ապա նրան սպասվում են հաջողություն ևշահավետ գործեր։ Եթե կանայք երազում տեսնում են, որ իրենք հարսնացու են, ապա նրանց սպասվում է տխրություն, վեճ ևվիրավորանք։

ԱՄՊՐՈՊ (ԿԱՅԾԱԿ)
Երազում ամպրոպը և կայծակը կանխատեսում են գործերում մեծ հաջողություններ, իսկ սիրահարների համար՜ ամուսնություն։ Սակայն եթե կայծակ է փայլատակում, իսկ ամպրոպ չկա, ապա ձեզ սպասվում են մեծ փորձություններ ևվտանգ։

ԱՅԳԻ
Երազում կանաչ և ծաղկած այգի տեսնելը երջանկության և հաճույքի նշան է։ Սրգատու ծառերով այգին՝ հասած մրգերով զարդարված, կանխատեսում է հարստություն և երջանկություն։ Աշնանային այգին նշանակում է որոշակի հարաբերությունների, երջանկության ավարտ։ Սերկ ծառերով այգին նշանակում է տխրություն ևանհաջողություն։ ԱՅՐԻ (ԿԻՆ ԿԱՄ ՏՂԱՄԱՐԴ)
Եթե երազում դուք այրիացել եք, ապա սիրո մեջ դուք մրցակից ունեք։ Երբեմն այսպիսի երազը կանխատեսում է մեծ փոփոխություններ կյանքում։

ԱՅՐՎԱԾՔ
Եթե երազում տեսել եք, որ մարմնի վրա կան այրվածքներ, ապա ձեզ սպասվում է խայտառակություն և վատ համբավ։

ԱՆԱՆՈՒԽ
Եթե դուք տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ձեզ սպասվում է մեծ հաջողություն։ Անանուխ տեսնելը նշանակում է զգացմունքայնություն։

ԱՆԱՊԱՏ
Երազում անապատում հայտնվելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ անհանգստություն կամ էլ դուք կտառապեք միայնությունից։

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԻՆ
Անբարոյական կնոջը երազում այցելելը նշանակում է, որ դուք ձեր առողջությամբ կհատուցեք ստացածեկամտի համար։

ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵԼ
Երազում անգործության մատնվելը և անհոգ կյանք վարելը նշանակում է անհաջողգործեր ևսին հույսեր։

ԱՆԴՈՒՆԴ
Երազում անդունդ տեսնելը կամ նրա եզրին հայտնվելը մեծ վտանգի, տխրության, կորստի, հիասթափության ևհոգսերի նշան է։

ԱՆԻՎ
Եթե դուք երազում տեսել եք պտտվող անիվ, ապա սպասեք մեծ փոփոխությունների, իրադարձությունների արագընթաց զարգացման, տարբեր խնդիրների արագ լուծման։ ԱՆԾԱՆՈԹ
Երազում անծանոթները կամ ձեր հովանավորներն են, ընկերները, պահապան հրեշտակները կամ էլ ձեր թշնամիները և չար ոգիները։

ԱՆԿՈՂԻՆ
Երազում սեփական անկողինը տեսնելը կամ նրա մեջ պառկելը նշանակում է հիվանդություն։ Կեղտոտ անկողինը նշանակում է, որ դուք շուտով կլսեք, որ ձեր հարազատներից կամ
ընկերներից ինչ որ մեկը հիվանդ է։ Կոկիկ հարդարած անկողինը ընտանեկան երջանկության և բարեկեցության նշան է։ Եթե դուք տեսել եք, որ կրկին հարդարում եք անկողինը, ապա նշանակում է, որ ձեզկայցելիձեր ընկերը։

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում ինչ որ անհեթեթ բան եք տեսնում և դրանից վրդովվում եք, ապա ձեզ սպասվում է սիրային կիրք կամ էլ անսովոր իրադարձություն։

ԱՆՁՆԱԳԻՐ
Երազում անձնագիր տեսնելը կամ ստանալը նշանակում է, որ դուք պետք է ավելի համարձակ գործեք ցանկալիին հասնելու համար։ Անձնագրի կորուստը նշանակում էմտադրություններիչիրագործում։

ԱՆՁՐԵՎ
Անձրևի տակ թրջվելը նշանակում է ընտանեկան անհաշտություններ կամ հիվանդություն։ Քամու ուղեկցությամբ հորդառատ անձրևը անհաջողության, հիասթափության և կորստի նշան է, մեղմ անձրևը՜ արդարացման և զղջման։

ԱՆՄՈՌՈՒԿ
Անմոռուկները համարվում են հին զգացմունքների, նախկին սիրո կամ մոտ մարդու մասին հիշողության խորհրդանիշներ։

ԱՆՏԱՌ
Երազում մութ անտառը տխրության, գործերում անհաջողության նշան է։ Լուսավոր անտառը' ողողված արևի շողերով, լի թռչունների դայլայլով, ռոմանտիկ տրամադրության, հաճելի նորություններ ստանալու, սիրելիի հետ հանդիպման նշան է։ Չորացած անտառը հիասթափության, խորտակված հույսերի նշան է։

ԱՆՑՔ
Եթե երազում ձեր հագուստի վրա անցք տեսնեք, ապա դուք դրամի կարիք կզգաք, կունենաք պարտքեր, եթե այդ հագուստը երազում չվերանորոգեք։

ԱՇԽԱՏԱՆՔ
Եթե երազում դուք տեսել եք, որ կորցրել եք ձեր աշխատանքը, դուք շուտով կսարսափեք գալիք փոփոխություններից։ Երազում ծանր աշխատանք կատարելը մեծ անախորժությունների, կարիքի, աղքատության նշան է։ Եթե երազում տեսնում եք, որ ձեր աշխատանքը մեկ ուրիշն է անում, ապա շուտով դուք աշխատավայրում անախորժությունների կհանդիպեք։

ԱՇՈՐԱ
Երազում աշորա տեսնելը նշանակում է հարստություն և բարգավաճում։ ԱՇՈՒՆ Երազում աշուն տեսնելը նշանակում է նախաձեռնած գործերի բարեհաջող ավարտկամ սեփականության ձեռք բերում։

ԱՉՔ
Երազում հիանալի տեսողություն ունենալը մեծ հաջողության և ճանաչման նշան է։ Եթե երազում ձեր տեսողությունը վատացել է կամ էլ պարզ չեք տեսնում, ապա ձեզ սպասվում են դրամային դժվարություններ։ Երազում գեղեցիկ աչքեր տեսնելը նշանակում է մեծ կապվածություն, սև աչքեր տեսնելը' թշնամիներին պատժել, խոնարհած աչքեր տեսնելը' կեղծավորություն, իսկ փակ աչքեր տեսնելը նշանակում է անհեռատեսություն և անհրաժեշտ է իրադրությունը պարզաբանել։

ԱՊԱԿԻ
Երազում ապակի տեսնելը նշանակում է խաբեություն, վախ կամ տխրություն։ Ապակու միջով նայելը սպասողական վիճակի նշան է։ Խոշորացնող ապակին նշանակում է, որ ղուք հակված եք չւսփազանցության և խուճապի մատնվելուն։

ԱՊԱՐԱՆՔ
Երազում մեծ, գեղեցիկ, արևի շողերով ողողված ապարանք տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են լավ փոփոխություններ և բարեկեցության բարելավում։ Ավերված կամ թալանված ապարանք տեսնելը նշանակում է աղքատություն, հիվանդություն կամ երազանքի չիրագործում։

ԱՊՏԱԿ
Երազում ապտակ ստանալը նշանակում է անարդարացի վիրավորանք, դառնություն
ևհիասթափություն հարազատ մարդու նկատմամբ։

ԱՌԱՎՈՏ
Երազում առավոտը նշանակում է ինչ որ նոր բան' ծանոթություն, նոր սեր կամ նոր գործ։ Թարմ, արևոտ առավոտը նշանակում է, որ սկիզբը հիանալի կլինի, մռայլ, ցուրտ առավոտը նախաձեռնած գործերում անհաջողության նշան է։

ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ
Երազում հարուստ և ապահովված կյանք տեսնելը նշանակում է իրական կյանքում հիասթափություն, աղքատություն ևկարիք։

ԱՌՆԵՏ
Երազում առնետ տեսնելը նշանակում է վտանգավոր թշնամիներ։ Կարող է նաև նշանակել մեր հարազատներին, ովքեր մեզ պատճառում Են բազում հոգսեր և դառնություն։

ԱՌՈՒ
Երազում առվի մեջ ընկնելը նշանակում է գործերում անհաջողություն։ Առուն շրջանցելը կամ վրայով թռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները։ ԱՌԵՎՏՈՒՐ
Երազում գնելն ավելի լավ է, քան վաճառելը։ Բայց տեսնել, որ ինչ որ բանի համար դուք տալիս եք գումար, նշանակում է կորուստ՜ հիմնականում անձնական կյանքում։ Երազում որևէ բան գնելը նշանակում է փոքր եկամուտ։

ԱՍԵՂ
Երազում ասեղտեսնելը նշանակում է անախորժություններ։ Եթե երազում դուք ասեղով ծակել եք ձեզ, ապա ձեր հարազատի հետ կվիճեք։ Եթե երազում տեսել եք, թե ինչպես եք ասեղով աշխատում, ապա հարազատ մարդուց բաժանում է սպասվում։

ԱՍՊԵՏ
Երազում ասպետ տեսնելը նշանակում է արտասովոր իրադարձություն, որը ձեզ մեծ ուրախություն կպատճառի։

ԱՍՏԻՃԱՆ
Երազում աստիճան տեսնելը նշանակում է ճանապարհ, գործերում հաջողություն, վերընթաց, նպատակների իրագործում ևհարգանք։

ԱՍՏՂ
Եթե դուք երազում տեսել եք վառ, մաքուր և պարզ աստղեր, ապա ձեր կարգավիճակում սպասվում են փոփոխություններ դեպի լավը։ Խամրած կամ ձեր աչքի առջև անհետացող աստղերը կանխատեսում Են մեծ կորուստներ, դառնություն ևտխրություն։ Երազում ընկնողաստղտեսնելը նշանակում է մահ կամ սննկացում։ Ձեր ձեռքի մեջ ընկնող աստղեր տեսնելը նշանակում է նվիրական երազանքի իրականացում։

ԱՍՏՎԱԾ
Երազում Աստծուն տեսնելը նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է զգուշանա։ Երազում Աստծուն աղոթելը լավ նախանշան է։ Եթե երազում Աստված ձեզ օրհնում է, ապա ձեզ սպասվում են բազում հիանալի և անսպասելի փոփոխություններ։ Երազում Աստծուն շնորհակալություն հայտնելը նշանակում է, որ կվերադարձնեք բոլոր նրանց սերը, ում աշխարհում շատ եք սիրում։

ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ
Աստվածամորը երազում վեհ հանդերձանքով տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում մեծ և երջանիկ փոփոխություններ են սպասվում։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Եթե երազում դուք կարդում կամ թերթում եք Աստվածաշունչը, ապա ձեզ սպասվում են փորձություններ, որոնք դուք արիաբար կհաղթահարեք։

ԱՎԱԶ
Երազում ավազ տեսնելը նշանակում է աղքատություն, դրամական կորուստ։ Եթե ավազը ոսկեգույն է, ապա հարստությունը ձեզ կկուրացնի։

ԱՎԵԼ
Յուրաքանչյուր երազ ավելի, ցախավելի և նման այլ սարքերի վերաբերյալ կանխատեսում է վեճեր, խոսակցություններ, հարաբերությունների պարզաբանում։ Երբեմն այն նշանակում է դրամական դժվարություններ։

ԱՏԱՄ
Երազում ատամները խորհրդանշում են հարազատ և մոտ մարդկանց։ Հարթ և հավասար ատամները նշանակում են ընտանիքում բարեկեցություն և գործերում հաջողություն։ Սուգ, կեղտոտ, անցքերով կամ ընկնող ատամները նշանակում են տխրություն, ծանր ապրումներ, հիվանդություն և այլ դժբախտություններ։ Երազում ընկնող (առանց արյան) ատամ տեսնելը նշանակում է ընտանիքում տարեց մարդու մահ։ Երազում առանց ատամ մնալը մեծ ղժբախտության նշան է։

ԱՐԹՆԱՑՆԵԼ
Երազում ինչ որ մեկին արթնացնելը փոփոխության նշան է։ ԱՐՇԱԹ
Երազում արծաթ տեսնելը նշանակում է, որ ծեր գործերը բարեհաջող կընթանան, եթե դուք չծուլանաք և դժվարություններից չերկյուղեք։ Երազը նաև հուշում է, որ պետք է զգուշանաք և սխալ թույլ չտաք, որը կարոդ է խափանել ձեր գործը։

ԱՐԾԻՎ
Երազում արծիվ տեսնելը արագության և արիության նշան է։ ԱՐԿԱԾ
Եթե երազում դուք տեսնում Եք, որ մասնակցում եք զարմանահրաշ և գրավիչ արկածների,
ապա դուք շուտով մասնակցություն կունենաք ինչ որ վտանգավոր գործարքի։

ԱՐՁԱԳԱՆՔ
Երազում արձագանքը նշան է հանդիսանում անսպասելի աջակցության, ընկերական խորհրղի. որից դուք կօգտվեք։

ԱՐՅՈՒՆ
Երազում արյուն տեսնելը կյանքի, առողջության, բարեկեցության, բարեկամության նշան է։ Երազում արյունահոսություն տեսնելը նշանակում է կորուստ և վատառողջություն։ Ձեր ձեռքերին արյուն տեսնելը անզգուշության պատճառով սպառնալիք վտանգի նշան է։ Երազում ուրիշի ար'յուն տեսնելը կանխատեսում է հարազատի կամ ծանոթի հիվանդություն։

ԱՐՋ
Երազում արջ տեսնելը նախազգուշացնում է, որ շուտով դուք կհանդիպեք կոպիտ ուժի կամ քաջ արարքի։

ԱՐՑՈՒՆՔ
Երազում դեմքին արցունքներ տեսնելը անսպասելի ուրախության նշան է։ Երազում լացած դեմք տեսնելը նշանակում է գործերում անսպասելի հաջողություն, որը ձեզ մեծ օգուտ կբերի։ ԱՐԵՎ
Վառ և պայծառ արև տեսնելը հարազատների հետ քնքուշ վերաբերմունքի նշան է։ Կիզիչ և տոթ արևը հիվանդության, դժվարությունների և ապրումների նշան է։ Եթե երազում ամպերը ծածկում են արևը, ապա սպասեք անախորժությունների։ Մայր մտնող արևը նշանակում է գործերի կամ կյանքի մի փուլի վերջ, ծագող արևը' կյանքի նոր փուլի սկիզբ, նոր հաջողություններ, նոր սեր։

ԱՓ
Երազում ձեռքի ափը նշանակում է ճակատագիր։ Պարզ գծերով հարթ ափը այդ անձի համար նշանակում է հաջողություն և հարստություն։ Եթե դուք կորցրել եք ձեր աջ դաստակը, ապա շուտով դուք կկորցնեք վստահելի մարդու կամ էլ կկորցնեք ձեր աշխատանքը։

ԱՓՍԵ
Երազում սեղանին ափսե դնելը նշանակում է հյուրեր եք ընդունելու։ Կոտրված ափսեն նշանակում է հարաբերությունների խզում կամ կորուստ։

ԱՔԼՈՐ
Երազում աքլոր տեսնելը նախազգուշացնում է պճնամոլի հետ հանդիպման մասին։

ԲԱԺԱԿ
Երագում բաժակ տեսնելը նշանակում է կորուստ կամ հիասթափություն։ Շատ բաժակներ տեսնելը նշանակում է ուրախություն ինչ որ շրջապատում։ Կոտրված բաժակը կանխատեսում է ընկերոջ կամ հարազատի կորուստ։

ԲԱԿԱՊԱՆ
Երազում բակապան տեսնելը նշանակում է բամբասանք։ Տեսնել, թե ինչպես է բակն ավլում
կամ ձյունը մաքրում նշանակում է, որ ձեր երազանքները չեն իրականանա։

ԲԱՂՆԻՔ
Եթե դուք երազում տեսնում եք, որ բաղնիքում եք, ապա երազը ձեզ կանխատեսում է եկամտաբեր գործեր և հաջողություն։ Եթե դուք երազում պատահմամբ մտնում եք բաղնիք, ապա ձեզ մոտ կծագեն անսպասելի շատ դժվարություններ։

ԲԱՆԱԼԻ
Երազում բանալի տեսնելը նշանակում է գաղտնիքի բացում։ Երազում բանալի կորցնելը ամոթի, խայտառակության նշան է։ Երազում բանալի գտնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է մեծ պատիվ, շահում կամ մեծ ձեռքբերում։

ԲԱՆՋԱՐԵՂԵՆ
Երազում բանջարեղեն տեսնելը նշանակում է, որ մենք պետք է վերադարձնենք պարտքերը։ Շուկայում բանջարեղեններ տեսնելը հաջողություն է նշանակում մտադրված նախաձեռնության մեջ։ Քաղցրահամ բանջարեղեններ տեսնելը բավարարվածության ևհաշտության նշան է։

ԲԱՆՏ
Եթե երազում դուք բանտում եք հայտնվել, ապա դուք լուրջ կհիվանդանաք։ Եթե երազում բանտից ազատվում եք, ապա դուք ազատվում եք այն ամենից, ինչը ձեզ անհանգստացնում էր։

ԲԱՐԵԿԱՄ
Երազում բարեկամի հետ հանդիպումը կամ զրույցը նորություն' ստանալու նշան է։ Եթե երազում դեռևս կենդանի բարեկամներին տեսնում եք մահացած և դագաղի մեջ պառկած, ապա նախազգուշացեք մեծ վտանգից։ Մահացած բարեկամներին տեսնելը եղանակի փոփոխության նշան է։

ԲԱՑԻԿ
Բացիկի վերաբերյալյուրաքանչյուրերազնշանակումէնորություն ստանալ։ ԲԵՂ Երազում ձեր դեմքին բեղեր տեսնելը կասկածելի ուղիներով գումար վաստակելու փորձերում անհաջողության նշան է։ Երազում սիրելիին բեղերով տեսնելը դավաճանության նշան է։

ԲԺԻՇԿ
Երազում բժիշկ տեսնելը նախազգուշացնում է այն մասին, որ դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, հրաժարվեք կործանարար սովորույթներից։ Երազում բուժակին տեսնելը նշանւսկում է, որ թեթև կհիվանդանաք։

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսել եք, որ ձեզ բռնաբարել են, ապա ձեզ սպասվում են անարգանք ևնվաստացում։

ԲՈՒՅՍԵՐ
Ցանկացած բույս ունի իր նշանակությունը կախված իր հատկություններից։ Եթե երազում տեսնում եք, որ բույսն աճում է ձեր աչքերի առջև, ապա ստեղծագործական աշխատանքում ձեզ սպասվում են հաջողություններ։ Դափնին խորհրդանշում է մեծարանք, համբավ, հասւսրակությւսն մեջ կարևոր դիրք։ Եղեգնը դիմացկունության ևճկունության նշան է։ Եղինջը կոպտության և դաժանության նշան է։ Խաղողը հարստության, բարեկեցության, երջանկության, պտղաբերության և սիրո մեջ հաջողության խորհրդանիշ է։ Շղոտը նշանակում է վիճաբանություններ և բաժանում։ Երագում հալվե տեսնելը տխրության, դառնության և արցունքների նշան է։ Հազարը վեճերի, տարաձայնությունների նշան է։
Հազար տերևուկը բաժանման, խռովության, վիճաբանության, կռվի և պատերազմի նշան է։ Մաղադանոսը նշանակում է տոնակատարություն և շնորհավորանք։ Մամուռը մայրական սիրո խորհրդանիշն է։ Մոլախոտը նշանակում է վնաս, քննադատություն։ Մորին բարության և անկեղծ զգացմունքների նշան է։ Պատատուկը ընկերության, կապվածության և գործընկերության նշան է։ Պտերն անկեղծության նշան է։ Սամիթը երագում տեսնելը նշանակում Է առողջություն և ֆիզիկական ուժ։

ԳԱՅԼ
Երազում գայլ տեսնելը թշնամության, չարության և դաժանության նշան է։ ԳԱՆՁ Երազում գանձ տեսնելը նշանակում է ուրախություն, որին կհաջորդի տխրություն։ Երբեմն երազում գանձ տեսնելը նշանակում է, որ ձեր իդձերը չեն իրականանա։

ԳԱՐՈՒՆ
Երազում գարունը լավ փոփոխությունների նշան է։

ԳԱՎԱԹ
Եթե երազում դատարկ գավաթ եք տեսել, ապա պետք է զգուշանաք չար լեզուներից։ Երազում լի բաժակ տեսնելը գալիք երջանկության նշան է։

ԳԵՏ
Երազում մաքուր, հանդարտ հոսող գետը նշանակում է ուրախություն, կյանքի ընթացքով բավարարվածություն։ Երազում գետի աղմուկը կանխատեսում է վիճաբանություն, չարություն։ Բարձունքից դեպի գետը նայելը նշանակում է, որ շուտով ճանապարհ եք գնալու, որքան երկար լինի գետը, այնքան երկար կլինի ձեր ճանապարհը։ Գետը լողալով կտրելը նշանակում է նվիրական երազանքի կամ մեծ նպատակի իրականացում։

ԳԵՐԵԶՄԱՆ
Երազում գերեզման տեսնելը նշանակում է մեղքի զգացում։ Երբեմն այն կանխատեսում է դատական գործում մասնակցություն։

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ
Երազում մռայլ և վատ եղանակին գերեզմանատանը հայտնվելը նշան է այն բանի, որ աշխատավայրում կամ անձնական կյանքում հանգամանքների բարելավման ձեր հույսերը սին են։

ԳԻՆԻ
Երազում գինի տեսնելը մեղքի նշան է։ Եթե դուք մի փոքր գինի եք խմել փոքր գավաթից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, իսկ եթե շատ եք խմել, ապա սպասվում է անհաջողություն կամ դժբախտ պատահար։ Գինի վաճառելը վեճի նշան է։ Գինով լի շիշը կոտրելը անհանգստությունից ազատվելու նշան է։ Սիրահարներին այսպիսի երազը կանխատեսում էանկառավարելիկիրք։

ԳԻՐՔ
Երազում գիրք թերթելը պատվախնդրության, նոր ծանոթությունների և երազանքների նշան է։ Գրքեր տեսնելը կամ կարդալը նշանակում է, որ դուք շուտով կարևոր նորություն կստանաք։ Գրքեր կորցնելը կամ պատռելը անցյալը մոռացության մատնելու նշան է։

ԳԼԽԱՐԿ
Երազում գլխարկ կրելը նշանակում է, որ դուք շուտով կարևոր գործ պետք է նախաձեռնեք։ Նոր գլխարկ տեսնելը կան կրելը նոր նախաձեռնության սկիզբ է։ Հնամաշ կամ ճմրթված գլխարկ տեսնելը կանխատեսում է աշխատանքում անհաջողություններ և անախորժություններ։

ԳԼՈՒԽ
Երազում մեծ գլուխ տեսնելը զգուշացնում է, որ ինչ որ մեկը ձեզ կգայթակղի վատ արարք կատարելու։ Փոքր գլուխը նշանակում է հուսահատություն, վիրավորանք, անարգանք։ Երազում երկու գլուխ ունենալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի պատվով հաղթահարել դժվար և նուրբ իրադրությունը։ Երազում բազում գլուխներ ունենալը մեծարանքի, իշխանության, մեծ հեղինակության նշան է։

ԳՆԱՑՔ
Գնացքի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է շարժում դեպի առաջ, դեպի նպատակների իրականացում, ինչպես նաև ժամանակի շարժ։ Եթե Երազում տեսնում եք, որ գնացքը շարժվում է ձեր ուղղությամբ, ապա ձեզ սպասվում է հաճելի և անհրաժեշտ մարդու հետ հանդիպում։ Երազում գնացքի վթարը նշանակում էձեր բոլոր նպատակների և հույսերի փլուզում։

ԳՆՉՈՒ
Գնչուների մասին երազը կանխատեսում է անհաջողություններ և նյութական կորուստ։ Չափազանց վատ է այն երազը, որտեղ գնչուն կամ գնչուհին կփորձի խլելձեզանիցձեր դրամապանակը։

ԳՈՂԱՆԱԼ
Հասարակական վայրում գողություն անելը նշանակում է սննկացում, հարազատներից
գողություն անելը' շուտափույթ ամուսնություն։ Երազում ինքն իրենից գողանալը սննկացման և կորուստների նշան է։

ԳՈՐՕԵԼ
Երազում շուղերով գործելը համբերության նշան է, որը ձեզ հաջողություն կբերի։ ՀԵլունով գործելը նշանակում է, որ դուք կյանքում հեշտ ուղիներ չեք փնտրում։

ԳՈՐՏՆՈՒԿ
Երազում գորտնուկ տեսնելը նշանակում է անախորժություն։ Սակայն ձեզ վրա շատ գորտնուկներ տեսնելը լավ նախանշան է։ Այն կանխատեսում է հարստություն, նորության ստացում, որը կուրախացնի ձեզ։

ԳՏՆԵԼ
Երազում ինչ որ օգտակար իր գտնելը հույսի նշան է, որ կիրականանա ձեր երազանքը կամ կբարելավվի ծեր կարգավիճակը։ Երազում ինչ որ կոտրված կամ անօգուտ իր գտնելը անհաջողության ևծրագրերի խափանման նշան է։

ԳՈՒՅՆԵՐ
Հնուց հայտնի է, որ գույները կրում են իմաստային նշանակություն։ Սպիտակ գույնը միշտ նշանակել է մաքրություն, մտադրությունների և ցանկությունների անմեղություն, կյանքի ուրախություն, սեր, հոգու մաքրություն։ Արծաթագույնը նշանակում է նախանձ, վտանգ, հիվանդություն, ընկերների կեղծավորություն, դավաճանություն։ Երկնագույնը միշտ համարվել է իմաստության համար շնորհված մեծարանքի խորհրդանիշ։ Դեղին գույնը համբավի, հարստության խորհրդանիշ է։ Կանաչն անվտանգության և զգուշության նշան է։ Կարմիրը միշտ եղել է սիրո, հարգանքի, հարստության և փոխադարձ սիրո խորհրդանիշը։ Շագանակագույնը նշանակում է անհանգստություն, տխրություն, ձանձրույթ։ Մանուշակագույնը հարստության, մեծարանքի և սիրո նշան է։ Նարնջագույնը փառասիրության, միամտության նշան է։ Վարդագույնը նրբության, միամտության, անմեղության նշան է։ Կապույտը տխրության, դառնության և ձանձրույթի նշան է։ Սևը տխրության, սգո, հուղարկավորության, թշնամանքի, աղքատության նշան է։

ԳՈՒՇԱԿՈՒՀԻ
Երազում գուշակուհու գուշակություն լսելը նշանակում է անհաջողություն։ Երազում տեսնել, թե ինչպես են ուրիշին գուշակություն անում նշանակում է վւստ կամ լավ լուր լսել։

ԴԱԳԱՂ
Երազում դագաղ տեսնելը նշանակում է գործերում խոչընդոտներ։ Դագաղի կափարիչը փակելը նշանակում է երկար ձգվող տհաճ գործի ավարտ կամ վեճ։

ԴԱՆԱԿ
Երազում դանակ տեսնելը ստի, դավաճանության, վտանգի և նենգության խորհրդանիշ է։

ԴԱՇՏ
Երազում դաշտը խորհրդանշում է ձեր կյանքը։ Որքան հարթ և մեծ լինի դաշտը, այնքան երկար և երջանիկ կապրեք ձեր կյանքը։ Դաշտում փոսերը նշանակում են անհաջողություններ ևխոչընդոտներ։

ԴԱՋՎԱԾՔ
Երազում մարմնի վրա դաջվածք ունենալը նշանակում է, որ ձեզ ուշիուշով հետևում Են։ Եթե դուք երազում դաջվածք տեսնեք ուրիշների վրա, ապա նշանակում է ձեզ կփորձեն ներգրավել կասկածելի և վտանգավոր գործերի մեջ։

ԴԱՏԱՐԱՆ
Երազում դատարան տեսնելը նշանակում է գումարային կորուստ, տխրություն, անհանգստություն։ Եթե երազումձեզ դատապարտեն, ապա դուք ձեր գործերում և արարքներում սխալ եք թույլ տալիս։

ԴԱՐԱԿ
Տանը կամ խանութում դատարկ դարակները նշանակում են ձեր կյանքում անկարգավորվածություն։ Երազում ինչ որ բան դարակը դնելը նշանակում է. I որ դուք
վերջացրել եք որևէ գործ և կարող եք մոռանալ դրա մասին:

ԴԱՐԲԱՍ
Երազում դարբասներ տեսնելը խոչընդոտների նշան է։ Եթե դարբասները ձեր առջևփակվում են, ապա ձեր հույսերը չեն իրականանա, Եթե բացվում են, ապա երազը հակառակն է նշանակում:

ԴԵՂԱՍԻՋՈՑ
Դեղամիջոցի մասին երազը նշանակում է ցնցումներից հետո ապրումներ։ Այսպիսի երազը զգուշացնում Է, որ կարոդ եք գումար կորցնել։ Դեղամիջոցի քաղցր համը վատ իրավիճակում ընկերների օգնության նշան Է։

ԴԵՄՔ
Երազում ծեր դեմքը հարթ, մաքուր ու հաճելի տեսնելը նշանակում է բարեկեցություն և գործերում հաջողություն։ Երազում կեղտոտ դեմք տեսնելը խայտառակության նշան է։ Ձեր շուրջը շատ դեմքեր տեսնելը փոփոխության նշան է։ Երազում այլանդակված դեմք տեսնելը անհանգստության և ապրումների նշանէ։

ԴԵՐԱՍԱՆ, ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Երազում դերասան տեսնելը նշանակում Լ վտանգ այն մարդկանց կողմից, որոնց դուք վստահել եք։ Եթե տղամարդը Երազում տեսնում է դերասանուհու, ապա դա նշանակում է դավաճանության, վիրավորանքի զգացողություն, սիրո մեջ հիասթափություն և սիրելիից բաժանում։

ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ
Դժբախտ միջադեպի վերաբերյալ յուրաքանչյուր երազ միշտ զգուշացնում է այն մասին, որ անհրաժեշտ է ետ կանգնել ընդունած որոշումից և հետաձգել ճամփորդությունը։

ԴԺՈԽՔ
Երազում դժոխք ընկնելը և տառապյալների բղավոցները լսելը նշանակում է, որ ձեր արարքները տառապանք են պատճառում ուրիշներին։ Դժոխքից բարեհաջող դուրս գալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի դուրս գալ բավականին դժվարին իրավիճակից։ Եթե հիվանդը տեսնում է այսպիսի երազ, ապա նա արագ կապաքինվի։

ԴԻՄԱԿ
Երազում դիմակը խաբեության և մոլորության նշան է։ ԴԻՄԱՆԿԱՐ Երազում ձեր նկարը նվիրելը վախի և մեծ ապրումների նշան է։ Հարազատների կամ ընկերների դիմանկար տեսնելը նրանցից նորություն ստանալու մասին է հուշում։ Երազում ինչ որ մեկի նկար պատռելը կամ պատռված տեսնելը դժբախտության և հարաբերությունների խզման նշան է։

ԴՊՐՈՑ
Դպրոցի մասին երազը նշանակում է, որ պետք է հետևեք ուրիշների խորհուրդներին, եթե ցանկանում եք հաջողության հասնել։

ԴՐԱՄԱՊԱՆԱԿ
Երազում դրամապանակ տեսնելը նշանակում է բարեկեցություն։ Այն լիքը տեսնելը նշանակում էգործերում հաջողություն :

ԴՈՒՅԼ
Երազում դատարկ դույլ տեսնելը դժբախտության և հույսերի փլուզման նշան է, իսկ լի դույլը՝ հաջողության և եկամտի նախանշան է։

ԴՈՒՈ
Երազում դուռ տեսնելը նշանակում է խոչընդոտ։ Եթե դռներն իրենք են բացվում ձեր առջև, ապա ձեզ գործերում հաջողություն է սպասվում։ Դռան թակոցը վատ նշան է։ Եթե երազում դուռն ընկնի ինչ որ մեկի վրա. ապա այդ մարդուն վտանգ է սպառնում։

ԵՂՆԻԿ
Երազում եղնիկ տեսնելը նշանակում է իրադարձությունների արագ զարգացում։ ԵԿԵՂԵՑԻ
Երազում գեղեցիկ, գյուղական եկեղեցի տեսնելը նշանակում է, որ ձեր ընկերները ձեզ
կաջակցեն դժվարին կացության դեպքում: Եկեղեցական մեծ տաճարը հայրենասիրության նշան է։ Երազում Եկեղեցի կառուցելը նշանակում է, որ դուք ինքնուրույն կհասնեք հարստության։ Ավերված եկեղեցին նշանակում է անհաջողություն, դրամական կորուստ, կարիք, ծրագրերի խափանում։

ԵՐԵԽԱ
Երազում Երեխաներ տեսնելը նշանակում է անհանգստություն և հոգսեր։ Երազում հաճելի երեխա տեսնել և հուզվելը նշանակում է հաճելի լարեր կամ հաճելի ծանոթության։ Կեղտոտ և անխնամ երեխաները մեծ խնդիրների նշան են։

ԵՐԵԿՈ
Երազում հիանալի, ջերմ երեկո տեսնելը նախանշան է այն բւսնի, որ ձեր կյանքի երկրորդ կեսում ձեզ սպասվում է Երջանկություն կամ ինչ որ նախաձեռնություն կհաջողվի, բայց այնքան ուշացումով, որ դուք գոհ չեք լինի արդյունքից։

ԵՐԵԿՈՒՅԹ
երազում Երեկույթ տեսնելը կամ նրան մասնակցելը վատառողջության կամ գլխացավի նախանշան է։

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդության մասին երազը նշանակում է նոր սիրո սկիզբ և նոր արկածներ։

ԵՐԿԻՆՔ
Երազում մաքուր, պարզ կամ կապույտ երկինք տեսնելը նշանակում է բարեկեցություն, հոգեկան հանգստություն։ Մռայլ և ամպամած երկինքը հոգեկան ապրումների, հիվանդության նշան է։ Բոսորագույն երկինքը նշանակում է վեճեր։ Կարմիր երկինքը, որ ձեզ երազում հաճույք է պատճառում, երջանիկ սիրոնշան է։

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում տեսնում եք, որ դուք շատ երջանիկ եք, ապա իրականում սպասեքճիշտ հակառակը։

ԶԱՅՐՈՒՅԹ
Երազում ինչ որ մեկի վրա զայրանալը հաշտեցման նշան է։ Ոչնչով չարդարացված զայրույթը նշանակում է գործերում մեծ խոչընդոտներ։

ԶԱՐԴԱՏՈՒՓ
Երազում զարդաւոուփ տեսնելը նշանակում է ընտանեկան երջանկություն և բարեկեցություն։ Որքան թանկ և բարձրորակ այն լինի, այնքան շատ բարեկեցություն կբերիձեզայդերազը։ ԶԵՆՔ
Եթե Երազում տեսել եք սուր, սառը կամ մետաղական զենք, ապա ձեզ սպասվում են վեճեր, մութ գործերում մասնակցություն։ Որսորդական զենք տեսնելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունեք։ Մաքուր և փայլող թուր, դաշույն, սուսեր տեսնելը ցույց է տալիս ձեր ֆիզիկական ուժը և ամուր առողջությունը, իսկ կոտրված, ժանգոտած և անխնամ վիճակում տեսնելը հիվանդության և անօգնական լինելու նշան է։ Հրազեն տեսնելը կանխատեսում կամ զգուշացնում է վտանգի մասին։ Նետ ու աղեղ տեսնելը նշանակում է ձեզ սպասվում են վեճեր։

ԶՈՒԳԱՐԱՆ
Զուգարանի մասին երազը կանխատեսում է անախորժություններ, վեճեր, փոխադարձ վիրավորանքներ։

ԷՇ
Երազում Էշ տեսնելը նշանակում Է համբերություն ևհամառություն։ ԸՄՊԵԼԻՔ Յուրաքանչյուր երազ չափավոր օգտագործված ըմպելիքների մասին նշանակում Է ուրախություն, բարձր տրամադրություն։ Երազում խմել ըմպելիքի համար չնախատեսված

ԸՆԿԵՐ
Ընկերուհուն երազում տեսնելը նշանակում Է բամբասանք, վիճաբանություն, երբեմն Էլ այդ մարդուց նորություն ստանալ։ Երազում քո ընկերոջը տեսնելը լավ լուր ստանալու և լավ օր անցկացնելու նախանշան Է։ Ընկերոջը տխուր տեսնելը նշանակում Է վատ լուր ստանալ։ ԸՆԿՆԵԼ
Երազում ընկնելը նշանակում Է կորուստ, հիվանդություն, վիրավորանք և անախորժություններ։

ԸՆՏԱՆԻՔ
Երազում ձեր ընտանիքը տեսնելը նշանակում Է առողջություն, սեր, կյանք, բարեկեցություն։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ընտանիքի անդամներն ուրախ են և երջանիկ, ապա ձեզ սպասվում Է բարեկեցություն և ընտանիքի բացակայող անդամներից մեկից Իաճելի նորություն։

ԹԱԿԱՐԴ
Երազում թակարդ տեսնելը գործերում անհաջողության նշան Է։ Թւսկարդ լարելը նշանակում Է, որ ձեր նպատակին հասնելու համար դուք ոչնչի առաջ կանգ չեք առնի։ Թակարդից ազատվելը խոչընդոտների բարեհաջող հաղթահարման նշան Է։

ԹԱԿՈՑ
Երազում թւսկոց լսելը նշանակում Է վտանգի նախազգուշացում։ Եթե թակոցը ձեզ վախեցրել Է, ապա դուք չեք կարող խուսափել վտանգից։

ԹԱՂՈՒՄ
Եթե դուք ներկա գտնվեք ուրիշի թաղմանը, ապա երազը կանխատեսում է մոտ մարդու մահ։ Հարազատ մարդու կամ կարևոր ինչ որ մեկի թաղմանը ներկա գտնվելը նշանակում է, որ դուք կհարստանաք։ Երազում ձեր թաղումը տեսնելը մեծ հաջողության և երկարակեցության նշան է։

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԻՐ
Երազում թանկարժեք իրեր տեսնելը նշանակում է հարազատներից լավ լուր լսել։ Երազում իրեր գնելը նշանակում է տառապել ձեր իսկ մեղքով։ Նվեր ստանալը նախազգուշացում է այն մասին, որ ձեզ շրջապատում են կեղծավոր մարդիկ։ Կոտրված, վնասված կամ քարերը կորցրած զարդերը կորստի, անհաջողության, մեծ ապրումների նշան է։ Երազում կրել զարդերով զարդարված հագուստ նշանակում է հաջողություն, մեծ փոփոխություններ և հասարակության մեջ հաստատուն դիրքի ձեռք բերում։

ԹԱՇԿԻՆԱԿ
Երազում մաքուր թաշկինակ տեսնելը սիրելիի հավատարմության նշան է։ Կեղտոտ, ճմրթված, պատռված թաշկինակը նախազգուշացնում է խաբեությանն անհավատարմության մասին։ ԹԱՏՐՈՆ, ԽԱՂԱՏՈՒՆ
Երազում թատրոն, խաղատուն տեսնելը կանխատեսում է անսպասելի միջադեպ, որի հետևանքում ձեզ կխաբեն կամ դուք կկորցնեք ձեր գումարը։

ԹԱՔՆՎԵԼ, ԹԱՔՑՆԵԼ
Եթե երազում տեսնում եք, որ ինչ որ մեկից թաքնվում եք կամ ինչ որ բան եք թաքցնում, ապա ձեր խիղճը մաքուր չէ, դուք թաքցնելու բան ունեք։ Այսպիսի երազը ձեզ խորհուրդ է տալիս զգուշանալ, կանխատեսում է դժվարություններ ևխոչընդոտներ։

ԹԵՅ
Երազում ընտանիքի անդամների հետ թեյ խմելը բարեկեցության նշան է։ Երազում թեյ թափելը կանխատեսում է վատ նորություն ստանալ։

ԹԵՐԹ
Երազում թերթ կարդալը նշանակում է նորություն, բամբասանք կամ խաբեություն։

ԹԻԹԵՂ
Երազում թռնող թիթեռ տեսնելը նշանակում է, որ դուք շուտով հաճելի նորություն կստանաք։ ԹԽՎԱԾՔ
Երազում թխվածք պատրաստելը նշանակում է ուրախություն և եկամտաբեր գործարքից մեծ եկամուտներ ստանալ։ Երազում թխվածք ուտելը նշանակում է ինչ որ մեկի հետ հանդիպում կամ ճանապարհ։

ԹՄԲՈՒԿ
Երազում թմբուկ տեսնելը նշանակում է կեղծիք կամ խաբեություն ընկերների | հետ հարաբերություններում։ Եթե դուք թմբուկի ձայնը լսում եք հեռվում, ապա | ձեր հարազատներից մեկը վտանգի մեջ է և ձեր կարիքն ունի։

ԹՄՐԱԴԵՂ
Երազում թմրադեղերի ազդեցության տակ գտնվելը նշանակում է հուսալքություն և խաբեբաների լարած ծուղակ։

ԹՇՆԱՄԻ
Երազում թշնամուն տեսնելը ձեզ համար՝ լավ, իսկ նրա համար վատ նշան է։ Եթե թշնամին ծանոթ մարդ է, ապա երազը կանխատեսում է դժվարին գործի բարեհաջող ավարտ։
ԹՌՉԵԼ
Երազում թռնել հաջողության կամ մեծ նպատակների նշան է։ Թռնել և ընկնելը I վտանգի, գործերում անախորժությունների և անհաջողության նշան է։ , Երազում թևերով թռնելն ավելի լավ է, քան առանց թևերի։ Այս դեպքում այն 1 նշանակում է աջակցություն։ Երազում չափազանց բարձր թռնելը նշանակում է, որձեր երազանքներն անիրագործելի են։

ԹՌՉՈՒՆՆԵՐ
Թռչունները միշտ խորհրդանշում են նորություն ստանալ կամ հյուրեր ընդունել։ Երազում սավառնող թռչուն տեսնելը նշանակում է նորություն ստանալ։ Եթե թռչունը սպիտակ գույնի է, ապա լավ նորություն է սպասվում, եթե սև գույնի, ապա հակառակը։ Երազում որքան վառ գույնի է թռչնի փետրավորումը, այնքան ավելի մեծ երջանկություն և բարեկեցություն է կանխատեսում այդերազը։

ԹՎԵՐ
Երազում տարբեր թվեր տեսնելը նշանակում է հոգսեր և անհանգստություն։ Մեկը նշանակում է միայնություն, մեկուսացում կամ էլ տվյալ իրի կամ երևույթի յուրօրինակություն։ Երկուսը նշանակում է երկակիություն, խաբեություն, երկերեսանիություն։ Երեքը հաջողակ թիվ է, այսպիսի երազը նշանակում է երազանքների իրականացում։ Չորսը կանխատեսում է փոփոխություններ, պայմանների նորացում։ Հինգը խաբեության, վտանգավոր գործերի նկատմամբ հակում ունենալու նշան է։ Վեցը նշան է մեծ սիրո, որը մեծ ազդեցություն կունենա ձեր ճակատագրի վրա։ Բայց երեք վեց թվերը մեծ վտանգի նշան են։ Յոթ թիվը նշանակում է երջանկություն և բարեհաջող մեկնում։ Ութը նախազգուշացնում է ճակատագրի կողմից ձեզ համար պատրաստված փորձությունների մասին։ Ինը ցույց է տալիս ձեր անզուսպ և դյուրաբորբոք բնավորությունը, որի հետևանքները ձեզ համար բարենպաստ չեն։ Տասը ինչ որ գործի ավարտի, ճիշտ ընդունած որոշման նշան է։ Երազում ինչ որ բան հաշվելը կապված է նյութական դժվարությունների հետ։

ԹՐԹՈՒՐ
Երազում թրթուռ տեսնելը նշանակում է անախորժություն, խաբեություն, դավաճանություն, չարակամների կողմից լարած ծուղակներ։

ԹՈՒԹԱԿ
Երազում թութակ տեսնում են նրանք, ովքեր չափից ավել են վստահում։ Այսպիսի երազը նշանակում է խաբեություն կամ դատարկ խոսակցություն։

ԹՈՒՂԹ
Երազում մաքուր թուղթ տեսնելը հիվանդության, հոգսերի, անհանգստության նշան է։ Աև գույնի թուղթը մահվան կամ վատ լուրի նշան է։ Գունավոր թուղթը լավ նորության նշան է։ ԹՈՒՅՆ
Թույն տեսնելը կյանքին սպառնացող վտանգի նշան է, իսկ խմելը՝ վիրավորանքի, տխուր սիրո։

ԹՓՈՒՏ
Թփուտներ տեսնելը կամ դրանց մեջ գտնվելը գործերի մեջ խոչընդոտների նշան է։ Ծաղկող թփուտը՜ փոխադարձ սիրո և գործերում հաջողության նշան է։

ԺԱՊԱՎԵՆ
Երազում ժապավեն, երիզներ, կտորի գունավոր շերտեր տեսնելը նշանակում է ճանապարհ։ Վառ և խայտաբղետ ժապավենները նշանակում են, որ ձեր կյանքը լի կլինի վառ տպավորություններով։ Միևնույն գույնի մի քանի ժապավեն տեսնելը նշանակում է միօրինակ և ձանձրալի կյանք։ Երազում վրան մակագրված ժապավեն տեսնելը կանխատեսում է տխուր լուրերի ստացում։

ԺԱՄԱՑՈՒՅՑ
Երազում ժամացույցը կյանքի, փոփոխության, շարժման, հաջողության նշան է։ Թանկարժեք ժամացույցը կանխատեսում է լավ փոփոխություններ, առողջություն, հարստություն և բարեկեցություն։ Կանգ առած ժամացույցը նշանակում է դադար գործերում կամ ժամացույցի տիրոջ մահ։ Կոտրված ժամացույցը նշանակում է խոչընդոտների պատճառով առաջացած անհաջողություն։ Երազում ժամացույց կոտրելը նշանակում է, որ դուք ինքներդ խոչընդոտ կհանդիսանաք ձեր երջանկության կամ հաջողության համար։

ԻՆՔՆԱԹԻՈ
Երազում թռչող ինքնաթիռ տեսնելը նորության նշան է։ Երազում ինքնաթիռի վթարի մասին լսելը ծրագրերի խափանման նշան է։

ԼԱԲԻՐԻՆԹՈՍ
Լաբիրինթոսի մասին երազը նշանակում է, որ ձեզ սպասվում են շատ դժվարություններ և խոչընդոտներ, որոնք ձեզ համար դժվար կլինեն հաղթահարել։ Երազում լաբիրինթոսից դուրս գալը նշանակում է հաջողություն։

ԼԱՄՊ
Վառ լուսավորող լամպը լավ փոփոխությունների նշան է։ Երազում չվառվող լամպը կանխատեսում է գործերում անհաջողություն ևծրագրերի խափանում։

ԼԵԶՈՒ
Եթե երազում ձեր լեզուն մեծացել է, ապա իրականում ձեզ խորհուրդ է տրվում ավելի քիչ խոսել։ Եթե երազում կտրել են ձեր լեզուն, ապա դուք կտուժեք ձեր թեթևամտության պատճառով։
Երազում լիճ տեսնելն անբարենպաստ է և նշանակում է վտանգ։ ԼՈՂԱԼ Երազում լողալը դրամի կամ շահի հետ կապված վտանգի և անհանգստության նշան է։ Երազում ինչ որ ջրամբար լողալով կտրել- անցնելը նշանակում է երազանքի իրականացում։ ԼՈՒՍԻՆ
Երազում լիալուսին տեսնելը հարստության և երջանկության նշան է։ Կարմիր, չափազանց մեծ կիսալուսին տեսնելը կորստի, վտանգի և վնասի նշան է։ Լուսնի քառորդ մասը տեսնելը նշանակում է, որ ձեր երազանքը չի կատարվի։ Նորալուսին տեսնելը նշանակում է մեծ սեր, երջանկություն և հարստության կրկնապատկում։

ԼՈՒՍԱՆԿԱՐԵԼ
Երազում ինչ որ բան լուսանկարելը նշանակում է, որ դուք փառքի եք ձգտում և չեք ցանկանում, որ ձեզ խանգարեն։ Երազում պատրաստի լուսանկարներ տեսնելը նշանակում է, որ դուք ինչ որ բան կհաղթահարեք։ Եթե երազում ձեզ անսպասելի լուսանկարեն, ապա ձեզ սպասվում է տխրություն կամ վախ։ Երազում լուսանկար պատռելը նշանակում է ամուսանալուծություն կամ հարաբերությունների խզում։

ԼՈՒՑԿԻ
Երազում տուփով լուցկի տեսնելը նշանակում է, որ ձեր գործերը բարեհաջող կընթանան և դուք կարող եք վերականգնել ձեր բոլոր կորուստները։ Երազում լուցկի վառելը նշանակում

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Ինչ որ մեկին խաբելու մասին երազ տեսնելը նշանակում է անարդար ուղիով ձեռք բերված եկամուտ։ Եթե երազում տեսել եք, որ ձեզ խաբել են, ապա սպասվում են անախորժություններ կամ գործերում խոչընդոտներ։

ԽԱՂ
Խաղի մասին յուրաքանչյուր երազ նշանակում է նախաձեռնած գործերում վտանգ։ Երազում
բիլիարդ խաղալը ամուսնալուծության, դավաճանության
նշան է։ Երազում պարտվելը երազանքների չիրագործման նշան է։

ԽԱՂԱԹՈՒՂԹ
Երազում խաղաթղթերի կապուկը ձեր անհանգստությունների նշանն է։ Երազում խաղաթղթեր խառնելը նշանակում է հոգսեր։ Քարփինջ (օ*տաւ) խաղաթուղթը դրամի համար վեճի նշան է, փոսիկը (սշբօ»)' հաճելի մարդկանց հետ հանդիպման, ագռավը (տոտ)' տխրության և անհաջողության, խաչը (յբշՓէւ)' դրամի։

ԽԱՂԱԼԻՔ
Երազում խաղալիք տեսնելը նշանակում է դրամի կորստի պատճառով առաջացած անհանգստություն։ Երազում տեսնել, թե ինչպես են երեխաները խաղում իրենց խաղալիքներով նշանակում է ընտանիքում խաղաղություն և հանգստություն։

ԽԱՆԴ
Երազում խանդը կանխատեսում է վեճեր, իսկ սիրահարների համար հիասթափություն։ ԽԱՆՈՒԹ
Երազում դատարկ խանութ տեսնելը նշանակում է, որ ձեր առաջարկությունը կմերժվի։ Ապրանքներով լի խանութը նշանակում է բազում և տարատեսակ կենցաղային հոգսեր։

ԽԱՉ
Խաչի մասին յուրաքանչյուր երազը կանխատեսում է մարդու ճակատագիրը և նրան նախազգուշացնում է սպասվելիք փորձությունների մասին։ Երազում խաչին աղոթելը նշանակում է ուրախություն և սիրելի մարդուց նվերի ստացում։ Երազում խաչը համբուրելը նախազգուշացնում է վերահաս վտանգի մասին։

ԽԱՉՄԵՐՈՒԿ
Երազում խաչմերուկ տեսնելը նշանակում է գործերում ճգնաժամ։ Եթե դուք անցել եք խաչմերուկը կամ շրջանցել այն, ապա դուք հաջողությամբ կհաղթահարեք առաջացած դժվարությունները։

ԽԱՐԻՍԽ
Երազում խարիսխը նշանակում է ինչ որ գործի բարեհաջող ավարտ, անվտանգություն և հույսեր։

ԽԵՂԴԵԼ
Եթե երազում տեսել եք, որ ինչ որ մեկը ձեզ խեղդում է, ապա կյանքում դուք պետք է ընդունեք ձեր իրավիճակը, ենթարկվեք այն մարդուն, ով երազում փորձում էր ձեզ խեղդել։ Եթե դուք չեք տեսել, թե ով էր ձեզ խեղդում, ապա երազը նախազգուշացնում է, որ իրավիճակից դուրս գալու ձեր բոլոր հույսերը իզուր են։ խեղդվել
Երազում խեղդվելը դժվարությունների և խոչընդոտների նշան է։ Այսպիսի երազը նաև կանխատեսում է ունեցվածքի կորուստ կամ դժբախտ պատահար։

ԽԶՈՒՄ, ԱՆՋԱՏՈՒՄ
Ցանկացած խզում, անջատում նշանակում է ինչ որ Իարաբերությունների, կապերի խզում, հիասթափություն կամ գործերի դադար։

ԽՈՏ
Երազում թարմ կանաչ խոտ տեսնելը բարեկեցության, հաճույքի և հույսերի նշան է։ Չորացած խոտը նշան է այն բանի, որ դուք չեք հասել ձեր նպատակին թուլակամության կամ հիվանդութւան պատճառով։

ԽՈՐՈՒԹՅՈՒՆ
Խորությունը նշանակում է գործերի անկում, կամ էլ այն, որ ձեր անսահման հետաքրքրությունը ձեզ կկործանի։ Երազում խորը տեղից դուրս գալը նշանակում է հաջողություն, որին դուք չէիք սպասում։ ծակել
Երազում ծակոց զգալը նշանակում է ինքնասիրության խոցում։ Եթե երազում զգացել եք ապակու կամ այլ բեկորի ծակոց, ապա ձեզ սպասվում են նախանձախնդիր մարդկանց խոսակցություններ։ շաղիկ
Անմոռուկն անցած զգացմունքները, սիրելի մարդուն հիշելու նշան է։ Աստղածաղիկը նշանակում է խորամանկություն, հանդգնություն։ Արևածաղիկը նշանակում է անսահման նվիրվածություն և վստահելիություն։ Երիցուկը նշանակում է անորոշություն և դրա հետ կապված ապրումներ, տխրություն։ Խատուտիկը խորհրդանշում է մարգարեական շնորհ, վտանգի կանխազգացում։ Կապույտ տերեփուկը համեստության նշան է։
Հովտաշուշանն անմեղ չարաճճիության, անվնաս կոկետության նշան է։ Ձնծաղիկը վերածննդի, նոր հույսերի, մխիթարանքի նշան է։ Մանուշակը խորհրդանշում է համեստություն, որի հետևում թաքնված են բուռն I զգացմունքներ։ Մեխակն արժանապատվության և մեծարանքի նշան է։ | Մարգիզը փառասիրության և ինքնահիացման խորհրդանիշն է։ Շուշանը I մաքրության, անմեղության, սրբության խորհրդանիշն է։ Վարդը սիրո և գեղեցկության խորհրդանիշն է։ Վարդակակաչը կանխատեսում է հանդիպում մի ինքնագոհ և հպարտ մարդու հետ, որին դուք կսիրահարվեք։ Քաջվարդը զղջման և ամոթանքի նշանէ։

ԾԱՂՐԱԾՈՒ
Երազում ծաղրածու տեսնելը խաբեության և խայտառակության նշան է։ Երազում ինքներդ ծաղրածու լինելը նշանակում է անհաջողություն և նվաստացում։

ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆ
Երազում ծամածռություն անելը կամ տեսնելը, թե ինչպես Են ուրիշներն անում, նշանակում էխայտառակություն կամ նվաստացում։

ԾԱՌ
Երազում կանաչ, սաղարթախիտ ծառ տեսնելը նշանակում է երջանկություն և հաջողություն։ Առանց տերևների ծառ տեսնելը նշանակում է գործերում անհաջողություն և կորուստ։ Ձեր աչքի առջև աճող ծառեր տեսնելը նշանակում է ստեղծագործական կյանքում հաջողություններ։ Երազում ծառ բարձրանալը նշանակում է մեծարանք և պաշտոնի բարձրացում։ Երազում ծառի կոճղ տեսնելը, եթե այն փտած չէ, նշանակում է լուրջ գործի հիմք։

ԾԱՐԱՎ
Երազում ծարավի զգացողություն ունենալը և այն թարմ և համեղ ջրով հագեցնելը նշանակում է հաճելի ժամանց և ապահով, բարեկեցիկ կյանք։ Եթե այն ջուրը, որ դուք խմել եք կեղտոտ և տհաճ էր, ապա ձեզ սպասվում է տխրություն և անախորժություն։

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Երազում ձեր պատվին ծափահարություն լսելը նախազգուշացնում է զրպարտության մասին։

ԾԵԾԵԼ
Եթե երազում դուք վիճել եք ձեր ամուսնու կամ կնոջ հետ, ապա ձեր ընտանիքում կիշխեն խաղաղությունը և համերաշխությունը։ Ամուրիներին այսպիսի երազը կանխատեսում է սիրային արկած և փոխադարձ սեր։ Եթե երազում դուք դաժանաբար ծեծել եք ինչ որ մարդու կամ կենդանու, ապա ձեզ սպասվում են մեծ կորուստներ, հոգեկան ապրումներ, սուգ և արցունքներ։

ԾԵՐՈՒՆԻ
ծեր եք զգում, ապա այսպիսի երազը կանխատեսում է վատ լուրեր կամ մեծ դժվարությունների հաղթահարում։

ԾԻԾԱՂ
Երազում ուրախ ծիծաղելը նշանակում է լավ նորություն ստանալ, որն էլ առիթ կհանդիսանա ձեր ուրախության համար։ Երազում տեսնել, թե ինչպես են ուրիշները ծիծաղում ինչ որ մեկի վրա, լսել հիստերիկ ծիծաղ նշանակում է, որ ձեզսպասվում են անախորժություններ։

ԾԻԾԵՌՆԱԿ
Ծիծեռնակը նշանակում է տնից նորություններ ստանալ։

ԾԽԱԽՈՏ
Երազում ծխախոտը հանգստության, բարեկեցության և հաճույքի խորհրդանիշն է։ Նրա ծուխը և համը կյանքում կարող են ձեզ արբեցնել, և եթե այդպիսի բան ձեզ հետ պատահում է երազում, ապա ձեզ սպասվում է հաճույք, առատություն և հաճելի մարդկանց հետ հանդիպումներ։ Եթե ծխախոտի բույրը ձեզ տհաճ է, ապա պետք է զգուշանալ խաբեբաներից և նախանձախնդիր մարդկանցից։ Ծխախոտի մնացորդները մանր հոգսերի նշան են։

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Երազում ծննդաբերելը նշանակում է, որ դուք փորձում եք կյանքի կոչել մի ծրագիր, որը ձեզ համար կստեղծի բազում հոգսեր։ Ծննդաբերության ժամանակ ներկա լինելը նշանակում է տխրություն։

ԾՆՆԴՅԱՆ ՕՐ
Ծննդյան օր նշելը ապագայի համար կարևոր նորություն ստանալու նշան է։

ԾՈՎ
Երազում խաղաղ և հանգիստ ծով տեսնելը դադարի, գործերի հետաձգման նշան է։ Երազում անհանգիստ ծով տեսնելը գործերում խոչընդոտների նշան է։

ԾՐԱՐ
Երազում ծրարը նշանակում է կարևոր նորությունների ստացում, ինչ որ գաղտնիքի բացահայտում կամ գաղտնի փաստաթղթերի մատչելիություն։ Ծրար կնքելը անհաջողության նշան է։

ԾՈՒԽ
Երազում ծուխ տեսնելը նշանակում է վիճաբանություն, անորոշություն, սեփական կարգավիճակից դժգոհություն։

ԿԱՀՈՒՅՔ
Երազում կահույք տեսնելը նշանակում է կյանքի դասավորում, նրա բարեհաջող ընթացքը։ Երազում ձեր տան կահույքը որքան լավ և ճոխ լինի, այնքան բարեկեցիկ կլինի ձեր վիճակը։ Երազում նոր կահույքը հնով փոխարինելը նշանակում է հարազատ մարդու ճահ։

ԿԱՂ
Երազում կաղ լինելը նշանակում է գործերում խոչընդոտների հանդիպել։ Երազում կաղ մարդու տեսնելը նշանակում է գործերի հետաձգում։

ԿԱՅԱՐԱՆ
Երազում երկաթգծի կայարան տեսնելը նշանակում է հարազատ մարդու ժամանում։ Կայարանում գտնվելը նշանակում է, որ դուք շուտով ճանապարհորդության կմեկնեք։

ԿԱՇԻ
Երազում կաշի տեսնելը կամ կրելը եկամտաբեր գործի կամ խոշոր շահումի նշան է։ Երազում մաշկի վրա կաշին զգալը նշանակում է եկամուտ և տանն առատություն։ Սեփական մաշկը տեսնել գեղեցիկ, հարթ և մետաքսանման գոհունակության, ուրախության և ստեղծագործական հաջողության նշան է. իսկ թառամած, կնճռոտվածևչոր մաշկը՝ անհաջողության։

ԿԱՌՈՒՑԵԼ
Երազում ինչ որ բան կառուցելը նշանակում է մեծ եկամուտներ։ Մեծ շինարարություն սկսելը մեծ հույսերի նշան է։
կատաղություն
Եթե երազում դուք կատաղել եք և չեք կարողանում կառավարել ձեր արարքները, ապա ձեզ սպասվում են շատ դժվարություններ, դուք կարող եք դառնալ դժբախտ պատահարի զոհ։ կատու
Երազում կատուն նշանակում է գողեր, խաբեբաներ, նախանձախնդիր մարդիկ։ Երազում կատվաձագեր տեսնելը նշանակում է հիվանդություն։ Սև կատու տեսնելը դժբախտության նշան է։ կարագ, յուղ
Երազում թափված յուղ տեսնելը կամ յուղով պատված լինելը լավ ժամանցի, նորությունների,
հանդիպման, նվերների ստացման մասին է վկայում։

ԿԱՐԴԱԼ
Երազում կարդալը նշանակում է կարևոր տեղեկատվություն կամ նորություններ ստանալ,
որոնք ձեզ կնպաստեն դժվարին կացությունից դուրս գալուհամար։

ԿԱՐԵԼ
Երազում կտոր ձևելը բաժանման, ամուսնալուծության, վիճաբանության նշան է։ Երազում վաղուց սկսած կարն ավարտելը նշանակում է գործերի բարեհաջող ավարտ։

ԿԱՐԿՈՒՏ
Երազում կարկուտը նշանակում է ծրագրերի խափանում, սպասելիքների չիրականացում կամ անսպասելի վտանգ։ Եթե կարկուտը ուրախության զգացում է պատճառում ձեզ, ապա երազը կանխատեսում է գործերի բարեհաջող ընթացք և հաջողություն։

ԿԵՂԾ
Երազում կեղծ փաստաթղթերից օգտվելը նշանակում է մեծ վտանգ կամ հետապնդում արդարադատության կողմից։

ԿԵՐՈՒԽՈՒՄ ԱՆԵԼ
Երազում մասնակցել ուրախ կերուխումի կամ տեսնել գինովցած մասնակիցների նշանակում է, որ դուք մեծ կորուստ կունենաք կամ կհիվանդանաք։

ԿԻՆ
Կնոջ վերաբերյալ յուրաքանչյուր երազը վեճերի նախանշան է։ Երազում կինն ինքն իրեն մերկ տեսնելը անարգանքի և նվաստացման նշան է։ Երազում կնոջը համբուրելը տխրության և հիասթափության նշան է։ Աղոթող կին տեսնելը դժբախտության մեջ մխիթարանքի նշան է, հղի կին տեսնելը' հոգսերի, երեխան գիրկը կին տեսնելը՜ մեծ հոգսերի և դժվարությունների նշան է։

ԿԻՏՐՈՆ
Երազում բերքով լի կիտրոնի ծառ տեսնելը խանդի կամ նախանձի նշան է։ Երազում կիտրոն տեսնելը նշանակում է ապրումներ, սուգ, վիշտ, տխրություն։

ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏ
Եթե երազում կինը կիսաշրջազգեստ է փորձում նշանակում է նոր սիրային
արկածներ։ ժանյակներով կիսաշրջազգեստը երջանիկ սիրո նշան է։ Կեղտոտ, պատռված
կիսաշրջազգեստը նշանակում է վիրավորանք։

ԿԿՈՒ
Երազում ձայն հանող կկուն միայնության և դժբախտ ընտանեկան կյանքի նշան է։

ԿԱԱԽՔ, ԳԱՆԳ
Երազում կմախք կամ գանգ տեսնելը նշանակում է անհաջողություն, գործերի կամ հարաբերությունների անհաջող ավարտ։

ԿՅԱՆՔ
Երազում ուրիշի կյանք տեսնելը նշանակում է փոփոխություն։ ԿՈՇԻԿ
Երազում կոշիկ տեսնելը նշանակում է ճանապարհ կամ աշխատանքի բնույթ, իսկ զույգ կոշիկ տեսնելը նշանակում է, որ դուք ձեր կյանքով բավարարված չեք և զուգընկեր եք փնտրում։ Նոր, թանկարժեք, հարմարավետ կոշիկ տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքը բարեհաջող կերպով կդասավորվի։ Եթե տեսել եք, որ ձեր կոշիկը վնասվել է, պատռվել է և այլևս հնարավոր չէ կրել այն, ապա ձեր կյանքում սպասվում են փոփոխություններ դեպի վատը։ ԿՈՆ
Երազում կոն հավաքելը նշանակում է հարստություն կամ մեծ գումարի ստացում
իրադարձությունների բարեհաջող ընթանալու արդյունքում։

ԿՈՆՖԵՏ
Երազում կոնֆետ տեսնելը կանխատեսում է հաճույք, հաճելի նորություն, հաճելի մարդկանց հետ հանդիպումներ և կյանքի վայելում։ Երազում թթու կամ դառը կոնֆետ ուտելը վատ նշան է։

ԿՍՄԹԵԼ
Եթե երազում ձեզ կսմթում են, ապա պետք չէ հավատալ անտեղի բամբասանքներին։ Երազում ինքներդ ձեզ կսմթելը նշանակում է, որ ձեզ ցանկանում են խաբել։

ԿՏՈՐ
Երազում կտոր գնելը նշանակում է ձեզ սպասվում է հաճույք։ Երազում կտոր չափելը նշանակում է ճանապարհ։ Թանկարժեք կտորը կանխատեսում է բարձր պաշտոն, ապահովված կյանք, բարեկեցություն, հարստություն, բարենպաստ ճանապարհորդություն։ էժանագին և կոպիտ կտորը աղքատության, կարիքի, հիասթափության նշան է։

ԿՏՐԵԼ
Երազում կտոր կտրելը նշանակում է տոնակատարության մասնակցություն։ Երազում ինչ որ բան կտրել և դեն նետելը նշանակում է հարաբերությունների խզում կամ ինչ որ աշխատանքի ավարտ։ Երազում ավելորդություն կտրելը կանխատեսում է ավելորդ ծախսեր։

ԿՐԱԿ
Երազում կրակ տեսնելը նշանակում է բռնկուն բնավորություն, վեճեր, չարություն, վտանգ, եթե կրակն անսպասելի է հայտնվում ձեր երազում։ Եթե երազում փորձում եք պահպանել այդ կրակը և չթողնել, որ այն մարի, ապա այդ կրակը խորհրդանշում է կյանքի, երջանկության, բարեկեցության համար մղվողձեր պայքարը։

ԿՐԱԿԵԼ
Երազում կրակի ձայն լսելը վտանգի, անհաջողության նշան է։ Ինքներդ կրակելը նշանակում է վիրավորանք, անարգանք։ Նշանակետին դիպչելը հաջողության նշան է, իսկ վրիպելը՝ հիասթափության։

ԿՐԻԱ
Երազում կրիա տեսնելը համբերության, դանդաղ իրադարձության նշան է։

ՀԱԳՈՒՍՏ
Երազում նոր հագուստ կրելը կապված է նոր պլանների հետ և կանխատեսում է հաջողություն գործերում, նոր ծանոթություններում, հարաբերություններում։ Ցնցոտիներ, հնամաշ հագուստ տեսնելը կարիքի նշան է։ Եթե երազում տեսել եք, որ կրում եք շատ հագուստ, ապա սպասվում են անախորժություններ։

ՀԱՂԹԵԼ
Երազում հաղթելը երազանքների իրականացման և կարողություն ստանալու նշան է։ Սակայն եթե հաղթանակը անարդար կերպով եք ձեռք բերել, ապա կարող եք կորցնել այն, ինչ ձեռք եք բերել։

ՀԱՄԲՈՒՅՐ
Եթե երազում ձեր սիրելին ձեզ համբուրում է, ապա շուտով կլսեք նրա դավաճանության մասին։ Անծանոթին համբուրելը նույնպես նշանակում է, որ ձեր սիրելին ձեզ դավաճանում է։ Երազում ծնողներին համբուրելը գործերում հաջողության և ընտանիքում խաղաղության նշան է։ Ամուսիններն իրար համբուրելը ընտանիքում երջանկության և ներդաշնակության նշան է։

ՀԱՄԵՐԳ
Երազում համերգին ներկա լինելը և երաժշտություն լսելը տխրության մխիթարանքի նշան է։ Համերգից վատ տպավորություններ ստանալը անախորժությունների, վատ նորությունների նշան է։

ՀԱՅԵԼԻ
Երազում հայելի տեսնելը փոփոխության նշան է։ Երազում ամբողջ հասակով հայելու մեջ տեսնելը ամուսնության նշան է։ Որքան աղքատիկ է հայելու շրջանակը, այնքան աղքատ
կապրեք միայնակ կամ ձեր ամուսնու հետ։ Երազում հայելի կոտրելը նշանակում է, որ ձեր երազանքները և սպասումները չեն իրականանա։ Փոքրիկ հայելի տեսնելը նշանակում է սիրային արկածներ։

ՀԱՅՐ
Երազում մահացած հորը տեսնելը հիվանդության կամ ժառանգություն ստանալու նշան է։ Երազում հոր հետ վիճելը անհաջողության նշան է։ Երազում հորը երջանիկ տեսնելը նշանակում է,որ դուք լուր կստանաք տանից։

ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երազում անսպասելի հանդիպումը հոգեկան զրույցի նշան է։

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Երազում հանրագիտարան տեսնելը նշանակում է նորություն ստանալ, որին անհամբերությամբ սպասում էիք։ Երբեմն երազը նշանակում է, որ դուք կգտնեք ձեզ հուզող հարցի պատասխանը։

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Երազում հանցագործություն գործելը ևանպատիժմնալը նշանակում է, որ ձեզ կհաջողվի իրագործել վտանգներով լի մի գործ։

ՀԱՐԿ
Երազում հարկը նշանակում է բարձրանալ սոցիալական աստիճանով։ Մեկ հարկը մյուսի հետևից հաղթահարելովվեր բարձրանալը հաջողության նշան է։

ՀԱՐՍԱՆԻՔ
Երազում հարսանիքի մասին զրույց լսելը կամ մասնակցություն ունենալը տխրության նշան է։ Հարսանիքին կամ եկեղեցում պսակադրությանը ներկա գտնվելը հիվանդության, տխրության նշան է։

ՀԱՐՍՆԱՑՈՒ(ՓԵԱԱՑՈՒ)
Երազում հարսնացու կամ փեսացու լինելը տխրության կամ հիասթափության նշան է, իսկ նրանց տեսնելը խարդավանքի նշանէ։

ՀԱՐԵՎԱՆ
Հարևանների վերաբերյալ յուրաքանչյուր երազ ընտանեկան հոգսերի, անհանգստության, անախորժության և բամբասանքների նշանէ։

ՀԱՑ
Երազում սպիտակ հաց տեսնելը եկամտի և գործերում հաջողության նշան է։ Երազում սևհաց ուտելը կորստի նշան է։ Երազումչոր հաց տեսնելը կամ ինչ որ մեկից ստանալը նշանակում է, որ ձեր կյանքում սպասվում են դժվար ժամանակներ։ Թթվասերի կամ մեղրի մեջ հաց ընկղմելը հարստության և բարեկեցության նշան է։

ՀԵԾԱՆԻՎ
Երազում հեծանիվ վարելը նշանակում է, որ ձեր գործերն արագորեն առաջ կընթանան։ Բայց դուք չպետք է հույս ունենաք, որ ձեր կյանքը հանգիստ է ընթանալու, քանի որ առջևում ձեզ սպասվում են բազում խնդիրներ և անախորժություններ։

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Եթե երազում դուք տեսել եք, որ ձեզ հետապնդում են հանցագործներ, թշնամիներ, մարդասպաններ, ապա ձեզ սպասվում են բազում փորձություններ և անախորժություններ, որոնք կարող են ձեզ վախեցնել։

ՀԵՏՔ
Երազում ինչ որ իրի կամ առարկայի վրա հետք տեսնելը ամոթի, անարգանքի, քննադատության կամ նորության նշան է։

ՀԵՈԱԳԻՐ
Երազում հեռագիր ստանալը նշանակում է, որ դուք շուտով անսպասելի նորություն կստանաք։

ՀԵՈԱԽՈՍ
Երազում հեռախոս տեսնելը նշանակում է անհանգստություն և անհաջողություն գործերում, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում։ Երազում հեռախոսի զանգ լսելը կանխատեսում է, որ դուք անսպասելի նորություն կստանաք։

ՀԵՔԻԱԹ
Երազում հեքիաթ լսելը նշանակում է, որ ինչ որ մեկը կփորձի ձեզ խաբել։ Երազում ինչ որ մեկին հեքիաթ պատմելը նշանակում է, որ դուք պետք է հնարամտություն իրագործեք, եթե ցանկանում եք իրականացնել ձեր նպատակը։

ՀԻՄԱՐ
Երազում հիմար լինելը աղքատ մարդու համար նշանակում է եկամուտ ստանալ կամ գործերում հաջողություն ունենալ, իսկ հիվանդ մարդու համար' ապաքինում։ Երազում հիմար մարդու հանդիպելը նշանակում է անսպասելի անախորժություն։

ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ
Երազում հիմարություն անելը նշանակում է, որ իրական կյանքում դուք կհայտնվեք անհարմար դրության մեջ։ Երազում տեսնել, որ ինչ որ մեկն անմտություն է անում, նշանակում է ծախսեր են սպասվում։

ՀԻՆ ԻՐԵՐ
Երազում հին հրեր տեսնելը նշանակում է աղքատություն և կորուստ։ Հին իրերից երազում ազատվելը հակառակ նշանակությունն ունի։

ՀԻՍՈՒՍ
Հիսուսի մասին երազ տեսնելը տխրության, մխիթարանքի և դժվարին պահին աջակցության նշան է։

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Երազում հիվանդանոց տեսնելը հաջողության, առողջության, բարեկեցության նշան է։ Երազում հիվանդանոցում հայտնվելը կանխատեսում է, որ դուք շուտով անցանկալի փորձության եք ենթարկվելու, որը կհաջողվի հաղթահարել ընկերների օգնությամբ։

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ
Հղիության մասին երազը կանխատեսում է նոր ծրագրերի հետ կապված խնդիրներ։ Երազում գեղեցիկ հղի կին տեսնելը և հիանալը անսպասելի եկամտի նշան է։ Եթե հղի կինը տգեղէ, ապա ձեզ սպասվում են բազում հոգսեր։

ՀՅՈՒՐ
Երազում հյուրեր ընդունելը նշանակում է, որ շուտով ձեր ընտանիքում անսպասելի իրադարձություն տեղի կունենա։ Անկոչ հյուրերը բամբասանքների, խաբեության, շրջապատի նախանձի նշանեն։

ՀՈԼ
Երազում տեսնել, թե ինչպես է հոլը պտտվում, նշանակում է, որ ձեր կյանքում իրադարձություններն արագ են ընթանալու, որի հետևանքում այդ ամենի մասին մտածելու ժամանակ չեք ունենա։

ՀՈՂ
Երազում լավ խնամված, այգիներով հող տեսնելը ընտանեկան մեծ երջանկության նշան է։ Կանաչով կամ մամուռով պատված հող տեսնելը հարստության կամ շահույթով ամուսնության նշան է։ Երազում անպտուղ հող տեսնելը անհաջողության և կորստի նշան է։ Նավից ցամաքը տեսնելը բազում ապրումներից հետո ձեռք բերված հաջողության նշան է։

ՀՈՎՀԱՐ
Երազում հովհար տեսնելը նշանակում է, որ ձեր թեթևամիտ վարքը ձեզ մեծ վնաս կպատճառի։

ՀՐԱՇՔ
Երազում ինչ որ հրաշք տեսնելը մեծ հույսերի նշան է։

ՀՐԱՊԱՐԱԿ
Եթե երազում դուք տեսել եք մարդկանցով լի մեծ հրապարակ, ապա սպասվում են ազգային բողոքներ, ցույցեր, որոնք ուղղված կլինեն կառավարության անարդարությունների դեմ։ Երազում դատարկ հրապարակը նշանակում է, որ ոչինչչի խախտի ձեր կյանքի անդորրը։ ՀՐԴԵՀ
Երազում հրդեհ տեսնելը կորստի, անհաջողության նշան է։ Երազում հրդեհի ահազանգլսելը կարևոր ևհրատապ իրադարձությունների նշան է։

ՀՐԵՇ
Երազում հրեշ տեսնելը սննկացման, ծանր հիվանդության նշան է։ Երազում հրեշին հաղթելը նշանակում է, որ դուք մեծ հաջողություն կունենաք գործերում ևմեծեկամուտ կստանաք։

ՀՐԵՇՏԱԿ
Երազում տխուր հրեշտակ տեսնելը մեծ տխրության կամ հարազատի մահվան նշան է։ Երազում գեղեցիկ հրեշտակ տեսնելը նշանակում է, որ դուք հաճելի լուրեքստանալու։

ՁԱՅՆ
Երազում տհաճ և կտրուկ ձայներ լսելը վատ լուր ստանալու նշան են։ Երազում բարձր ձայն լսելը կանխազգուշացնում է վտանգի կամ կարևոր իրադարձության մասին։ Երազում տոնակատարությունների ձայն լսելը անսպասելի և հեղինակավոր միջոցառման, մեծ գործարքների, հարստության նշան է։

ՁԵՌՆՈՑ
Երազում ձեռնոցներ տեսնելը պաշտպանության, սիրո, հավատարմության և հարգանքի խորհրդանիշ են։ Եթե ձեռնոցները մաքուր են և պատրաստված են թանկարժեք նյութից, ապա ձեզ սպասվում է բարեկեցություն, հաջողություն։ Եթե ձեռնոցները կեղտոտ են, մաշված կամ էժանագին նյութից են պատրաստված, ապա ձեզ սպասվում է հիասթափություն, տխրություն և անհաջողություն։ Եթե երազում ինչ որ մեկը ձեզ առաջարկի զույգ ձեռնոցներ, ապա ձեզ սպասվում է սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն։

ՁԵՌՔ
Երազում սեփական ձեռքերով հիանալը բարեկեցության նշան է։ Հնում կարծում էին, որ երազում աջ ձեռք տեսնելը նշանակում է ներկան կամ արական սեռի հարազատներ, իսկ ձախ ձեռքը ապագան կամ իգական սեռի հարազատներ։ Երազում ձեռքի կորուստը որևէ հարազատի կորստի նշան է։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ձեռքերը պատված են վերքերով, ապա ձեզ սպասվում է տխրություն և հիասթափություն։ Երազում կեղտոտ ձեռքեր տեսնելը կամ դրանք կեղտոտելը գործերում անհաջողության նշան են։ Երազում ձեռքեր լվանալը նշանակում է, որ դուք կազատվեք անցանկալի պարտավորվածություններից։

ՁԻ
Երազում ձի տեսնելը խիզախության, մեծարանքի և ծանր աշխատանքի նշան է։ Գեղեցիկ և վայելչակազմ ձի տեսնելը կանխատեսում է հաջողություն և հաղթանակ։ Վարգող ձի տեսնելը և նրանով հիանալը երազանքների իրականացման նշան է։ Եթե երազում տեսել եք, որ ձեր ձին ծառս է եղել, ապա ձեզ սպասվում են վեճեր և անախորժություններ։ Եթե երազում տեսել եք, որձեր ձին ընկել է, ապա ձեզ սպասվում է սննկացում։ Ձիարշավին ներկա լինելը նշանակում է, որ դուք վտանգավոր գործարք եք ձեռնարկել։ Շքեղ հեծելազոր տեսնելը մեծարանքի, փառքի ևհաջողության նշան է։

ՁՄԵՌ
Ձմռան վերաբերյալ երազները մելամաղձության, չբավարարված կյանքի, հիասթափության, ձանձրույթի նշան են։ Երազում որքան ցուրտ է ձմեռը, այնքան միօրինակ ևձանձրալի էձեր կյանքը։

ՁՅՈՒՆ
Երազում ձյուն տեղալը գործերում խոչընդոտների և անախորժությունների նշան է։ Փափուկ ձյունը հաճելի հանդիպումներ կամ նորություններ է կանխատեսում։ Երազում արևի լույսից փայլող ձյունը կյանքում երջանիկ փոփոխությունների նշան է։ Թաց, ծակող ձյունը գալիք անախորժությունների, նվաստացման նշան է։ Կեղտոտ ձյունը նախազգուշացնում է վտանգավոր վեճերի մասին։ Երազում հալվող ձյուն տեսնելը դանդաղ հաջողության և փոփոխությունների նշան է։

ՁՈՒԿ
Երազում ձուկ տեսնելը խորհրդանշում է սառնություն, հիվանդություն, անտարբերություն։ Երազում ձուկ բռնելը անշնորհակալության, անօգուտ աշխատանքի նշան է։ Շատ ձուկ բռնելը մեծ եկամտի նշան է։ Երազում ձուկ ուտելը լավ նախանշան է, եթե ձուկը հում չէ։ Երազում ձկներին կերակրելը թշնամիների հետ հաշտվելու նշան է։

ՃԱՀԻՃ
Եթե երազում դուք ճահիճ եք տեսել, ապա իրական կյանքում ձեզ սպասվում են բազում դժվարություններ, կորուստ, խառնաշփոթգործեր։

ՃԱՄՊՐՈՒԿ
Եթե երազում ձեր տանը տեսել եք ուրիշի ճամպրուկներ, ապա սպասվում են Իյուրեր։
Երազում ճամպրուկներ կրելը նշանակում է մեծ դժվարություններ։

ՃԱՇԵԼ
Երազում այլ մարդկանց հետ ճաշելը նշանակում է, որ ձեզ սպասվում է եկամտաբեր գործարք։ Միայնակ ճաշելը անհաջողության կամ խոչընդոտների նշանէ։

ՃԱՆԱՊԱՐՀ
Երազում հարթ, երկար ճանապարհով գնալը նշանակում է, որ ձեզ սպասվում է երկար, երջանիկ կյանք։ Ճանապարհին հանդիպող շրջապտույտները ձեր կյանքում սպասվող փոփոխությունների նշաններն են։ Խաչմերուկը դժվարին ընտրության նշան է։ Կեղտոտ և ցեխոտ ճանապարհը կյանքի դժվարությունների, աղքատության, նվաստացման նշան է։

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում դուք ճանապարհորդում եք և բազում վայրեր եք այցելել, ապա ձեզ սպասվում են հաճելի իրադարձություններ, տպավորություններ և հանդիպումներ։ Երազում ճանապարհորդելը փոփոխությունների նշան է։

ՃԱՆՃ
Երազումճանճեր տեսնելը վնասի, անհանգստությունների ևկորստի նշան է։ ՃԵՂՔ Երազում ճեղք տեսնելը կորստի, հիասթափության նշան է։ Երազում ճեղքով նայելը նշանակում է գաղտնիքի կամ կասկածի բացահայտում։

ՃԵՆԱՊԱԿԻ
Երազում ճենապակի տեսնելը ընտանեկան երջանկության և բարեհաջող ամուսնության նշան է։ Երբեմն այն կանխատեսում է ժառանգության ստացում։ Երազում ճենապակյա արձանների վրա ճաք տեսնելը ընտանեկան վեճերի նշան է։

ՃՆՃՂՈՒԿ
Երազում ճնճղուկ տեսնելը անհանգստության, հոգսերի և կասկածանքի նշան է։

ՃՈՃԱՆԱԿ
Երազում ճոճանակ տեսնելը անկայունության, թեթևամտության և ուրախության նշան է։

ՄԱԳԼՑԵԼ
Եթե երազում տեսել եք, որ դժվարությամբ վեր եք մագլցում, ապա դժվարին գործերում ձեզ հաջողություն է սպասվում։ Եթե երազում տեսել եք, որ մեծ դժվարությամբ վայր եք իջնում, ապա ձեզ սպասվում են անհաջողություններ։

ՄԱԶ
Եթե երազում տեսել եք, որ երկար մազեր ունեք, ապա ձեզ սպասվում են ուրախալի նորություններ, հավատարիմ ընկերություն, բարեկեցություն։ Խճճված մազերն անհաջող և խճճված գործերի նշան են։ Եթե երազում տեսել եք, որ ձեր մազերը թափել են, ապա սպասվում են վեճեր, անհաջողություն, կորուստ, աղքատություն, բաժանում սիրելի մարդկանցից։

ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երազում մակագրություն տեսնելը կամ այն ընթերցելը դրամական կորստի կամ վատ լուրեր ստանալու նշան է։

ՄԱՀ
Երազում մահ տեսնելը կամ մահվան մասին զրուցելը փոփոխությունների, նոր սկզբի, ձգձգվող գործերի ավարտի, նոր ծանոթությունների հաստատման նշան է։

ՄԱՅՐ
Յուրաքանչյուր երազ, որում տեսել եք ձեր մորը, նշանակում է բարեկեցություն ևօրհնանք։ ՄԱՈԱԽՈՒՂ
Մառախուղի վերաբերյալ երազները կանխատեսում Են գործերում խոչընդոտներ,
տխրություն, կորուստ, կասկած կամ խելակորույս կիրք։

ՄԱՏ
Երազում աջ ձեռքի մատներ տեսնելը նշանակում է արական սեռի բարեկամներ, իսկ ձախ ձեռքի մատներ տեսնելը իգական սեռի բարեկամներ։ Երազում տեսնել, որ ձեր մատները գեղեցիկ են, նշանակում է ձեր ցանկությունները կիրականանան։ Երազում առանց մատների մնալը նյութական մեծ վնասի կամ երեխաների կորստի նշան է։

ՄԱՏԱՆԻ
Երազում մատանի տեսնելը նշանակում է ընկերություն, ամուսնություն, կապվածություն, նշանադրություն։ Երազում մատանի կոտրելը կամ կորցնելը հարաբերությունների խզման և սիրելի մարդու կորստի նշան է։

ՄԱՏԻՏ
Երազում մատիտով նշումներ անելը նշանակում է սպասվում են լուրեր։ Գունավոր մատիտներ տեսնելը երազկոտության նշան է։

ՄԱՐԳԱՐԻՏ
Երազում մարգարիտ տեսնելը գործերում հաջողության նշան է։ Մեկ այլ մեկնաբանությամբ մարգարտի վերաբերյալ երազները նշանակում են սուտ, արցունքներ ևընկերոջից բաժանում։ ՄԱՐԴԻԿ
Երազում մռայլ մարդկանցով շրջապատված լինելը կորստի, ապրումների, վատ լուրերի նշան է։ Տոնական զգեստներով մարդկանց տեսնելը նշանակում է, որ ձեր կարգավիճակը կբարելավվի։

ՄԱՐՄԻՆ
Երազում ձեր մարմինը մերկ տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է ամոթ, նվաստացում և խայտառակություն։ Երազում մարմնի վրա վնասվածք տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում են անախորժություններ և երազը նախազգուշացնում է վտանգի վերաբերյալ։ Երազում գիրանալը մեծ հաճույքների նշան է։ Երազում նիհարելը աղքատության, զրկանքների և մեծ ապրումների նշան է։

ՄԵԿՆԵԼ
Երազում տեսնել, որ դուք ձեր տնից ինչ որ տեղ եք մեկնում, նշանակում է, որ ձեզսպասվում են մեծփոփոխություններ։

ՄԵՂՐ
Երազում մեղրը հարստության նշան է։ Սիրահարների համար այն համատեղ կյանքում երջանկության նշան է։ Դառը մեղրը նշանակում է տխրություն և սին հույսեր։

ՄԵՌԵԼ
Երազում մեռել տեսնելն իրական կյանքում ձեզ ոչնչով չի վնասի, եթե այն անշարժ պառկած է և ոչինչ չի անում։ Եթե երազում տեսել եք, որ մեռելն իրարանցում է առաջացրել, ապա այն կանխատեսում է անախորժություններ և վտանգ։ Երազում հարազատ մարդուն կամ ընկերոջը մահացած տեսնելը նշանակում է նրա հետ կապված անախորժություններ, բաժանում կամ մեծ ապրումներ։ Ուրախ մեռելը ընկերոջից կամ հարազատներից լավ նորություն ստանալու նշան է։ Տխուր մեռելը վատ նորության նշան է։ Ինքներդ ձեզ մահացած տեսնելը նշանակում է, որձեր կյանքը երկար և բարեկեցիկ կլինի։

ՄԻՋԱՆՑՔ
Երազում միջանցք տեսնելը կամ նրանով առաջ ընթանալը նշանակում է, որ ձեզսպասվում են դժվարություններ։ Միջանցքով մեկ այլ տարածք մտնելը նշանակում է, որ դուք կհաղթահարեք դժվարությունները։

ՄԻՍ
Երազում միս տեսնելը, գնելը կամ ուտելը նշանակում է ձեզ սպասվում են անախորժություններ կամ հիվանդություն։

ՄԿՐԱՏ
Երազում մկրատ տեսնելը ստի, կեղծիքի նշան է։ Երազում մկրատ սրելը վեճի և պարզաբանումների նշան է։ Մկրատով ինչ որ բան կտրելը եկամտի, գումարի ստացման և բարիքների նշան է։

ՄՈՄ
վառելը հաջողության նշան է։ Երազում չվառված մոմերը կանխատեսում են տխրություն։ ՄՈՄԱԿԱԼ
Երազում մոմակալ տեսնելը նշանակում է ինչ որ գաղտնիքի բացահայտում, գաղտնի հարաբերություններ, գաղտնի սեր կամ անարդար գործարք։ Երազում վառվող մոմերով մոմակալ տեսնելը մեծ սիրո կամ մեծ հաջողության նշան է։

ՄՈԾԱԿ
Երազում մոծակ սպանելը կամ բռնելը նշանակում է, որ դուք հաջողությամբ կհաղթահարեք դժվարությունները։

ՄՈՐԹԻ
Երազում նուրբ, փափուկ, թանկարժեք մորթի տեսնելը նրբության, կապվածության, ազնվության նշան է։ Կոշտ, ծակծկող մորթի տեսնելը խաբեության, դավաճանության նշան է։ ՄՈՐՈՒՔ
Ինքներդ ձեզ մորուքով տեսնելը գործերի բարեհաջող ընթացքի և եկամտի նշան է։ Երազում կինն իրեն մորուքով տեսնելը նշանակում է, որ ձեզսպասվում են դժվարություններ։ Հղի կինը մորուքով լինելը նշանակում է, որ նա լույս աշխարհ է բերելու արու զավակ։ Երազում սև գույնի մորուք տեսնելը նշանակում է առողջություն։ Երազում երկար մորուքով լինելը մեծարանքի և պարգևի նշան է։ Եթե երազում տղամարդը տեսնում է, որ սափրել է մորուքը, ապա նրան սպասվում են անախորժություններ։

ՄՈՒԿ
Երազում մուկն անցանկալի հարաբերությունների, դժվարին իրավիճակների նշան է։

ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄ
Երազում վատ նախազգացումը կիրականանա իրական կյանքում։ ՆԱՄԱԿ
Երազում նամակ տեսնելը նորության նշան է։ Նամակ կարդալը և լավ նորություններ իմանալը
նշանակում է լավ նորություններ ստանալ։

ՆԱՎ
Նավերի մասին երազները փոփոխության նշան են, նավերը հանդիսանում են երազանքների իրականացման խորհրդանիշ։

ՆԱՎԱԿ
Երազում նավակով լողալը դժվարությունների և գործերում խոչընդոտների նախանշան է։ Պարզ, մաքուր ջրի մակերեսով նավակով հեշտությամբ սահելը բարեկեցության և հանգստության նշան է։ Եթե նավակը շրջվել է կամ վնասվել է, ապա սպասվում են դժբախտություններ և անհաջողություններ։ Ձեր ուղղությամբ շարժվողնավակը հաջողության նշան է։

ՆԵՐՈՒՄ
Երազում ինչ որ մեկին ներելը նշանակում է, որ դուք շուտով ավարտին կհասցնեք գործերը կամ կխզեք որոշ հարաբերություններ։

ՆԻՀԱՐԵԼ
Երազում նիհարելն աղքատության, զրկանքների և ապրումների նշան է։ ՆԿԱՐ
Երազում նկար նկարելը կամ տեսնելը նշանակում է, որ դուք շատ տպավորվող եք և սիրում եք
երագել։ Բայց իրականում ձեր երազանքները հօդս են ցնդում։

ՆԿԱՐԵԼ
Երազում նկար նկարելը նշանակում է, որ դուք ինքնախաբեությամբ եք զբաղվում։ Երազում հին նկարները աչքի անցկացնելը նշանակում է, որ դուք տխրում եք կորսված երջանկության համար։

ՆԿՈՒՂ, ՄԱՌԱՆ
Երազում նկուղ կամ մառան տեսնելը նշանակում է ձեր ներքին աշխարհը, ձեր անցյալը, այն ամենը, ինչ թաքնված է կամ այն, ինչ փորձում եք մոռանալ կամ թաքցնել։ Երազում գինու մառանը չիրականացած երազանքների նշան է։ Երազում դատարկ մառանը կորստի և անախորժությունների նշան է։

ՆՆՋԱՐԱՆ
Երազում ննջարանում լինելը հիասթափության, շփոթմունքների նշան է։ ՆՎԵՐ Երազում ինչ որ մեկին նվեր նվիրելը նշանակում է, որ դուք ինչ որ արարքով կզարմացնեք նրան։ Երազում նվեր ստանալը նշանակում է, որ ինչ որ մեկը կամ ինչ որ բան ձեզկզարմացնի լավ կամ վատ իմաստով։

ՆՎԻՐԵԼ
Երազում ինչ որ մեկին ինչ որ բան նվիրելը կորստի նշան է։

ՇԱՏՐՎԱՆ
Երազում տան հարևանությամբ գեղեցիկ շատրվան տեսնելը նշանակում է, որ ձեր տունը լի է լինելու ուրախությամբ և երջանկությամբ։ Երազում ցամաքած շատրվան տեսնելը կորստի, հիասթափության և ապրումների նշան է։

ՇԱՐՖ
Երազում թեթև, մետաքսե շարֆով սիրելի մարդու գլուխը ծածկելը նշանակում է, որ դուք փնտրում եք փոխըմբռնում։ Երազում տաք շարֆ գնելը և այն կրելը նշանակում է, որ ձեզ կաջակցեն և օգնություն կցուցաբերեն։ Երազում շարֆ կորցնելը կորստի նշան է։

ՇԱՔԱՐԱՎԱԶ
Երազում շաքարավազ տեսնելը հաճելի նվերի նշան է, ուտելը' նախազգուշացնում է, որ ինչ որ մարդիկ ցանկանում են ձեզ օգտագործել իրենց նպատակների իրականացման համար։

ՇԻՇ
Երազում դատարկ շիշ տեսնելը վտանգի, կարիքի և սին հույսերի նշան է։ Երազում լի շշից խմելը երեկույթի հրավերի, ուրախության նշան է։

ՇՈՇԱՓԵԼ
Եթե երազում ինչ որ իր եք շոշափում և զգում եք, որ այն հարթ է, ապա ձեր գործերը հարթ կընթանան։ Երազում առարկայի սառնությունը զգալը նշանակում է, որ ինչ որ մեկի հետ ձեր հարաբերությունները կավարտվեն։ Անհարթ առարկան գործերի հետաձգման նշան է։

ՇՐԹՆԵՐԿ
Երազում շրթներկ տեսնելը խաբեության նշան է։

ՇՐԹՈՒՆՔ
Երազում գեղեցիկ շրթունքներ տեսնելը լավ նորության և ամուր առողջության նշան է։ Չոր և ճաքճքած շրթունքները նշանակում են, որ ձեզ սպասվում են ընկերների հետ վեճեր ևհարաբերությունների խզում։

ՇՈՒԿԱ
Երազում հեռվից շուկան տեսնելը նշանակում է նորություններ ստանալ, որոնք ձեզ անհանգստություն կպատճառեն։ Երազում շուկայով շրջելը նշանակում է, որ ձեր մասին մարդիկ բամբասանքներ են տարածում։

ՇՈՒՆ
Երազում շունը խորհրդանշում է սեր և հավատարմություն։ Երազում շուն տեսնելը նշանակում է, որ դուք նորություն կստանաք ձեր ընկերոջից կամ կհանդիպեք նրա հետ։ Հաչացող, հարձակվող շունը կանխատեսում է վեճեր, անախորժություններ, վիրավորանք։ Երազում բարձր հաչոց լսելը գործերում հաջողության նշան է։ Երազում շան բույն տեսնելը նշանակում է, որ դուք նեղ պայմաններում կհայտնվեք։

ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ
Եթե երազում դուք ապրում էիք շքեղության մեջ, ապա կյանքում ձեզսպասվում է հիասթափություն։ Աղքատներին, որոնք երբեք շքեղության մեջ չեն ապրել, այսպիսի երազը կյանքում կանխատեսում է մեծ փոփոխություններ։

ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ
Երազում ողորմություն խնդրելը նշանակում է, որ ձեզ սպասվում է կարիք, նվաստացում։ Երազում ողորմություն տալը բարեկեցության, հարստության, եկամտի նշան է։

ՈՋԻԼ
տեսնելը անհաջողության նշան է, իսկ նրան սպանելը հոգսերից ևապրումներից ազատվելու։ ՈՍԿԻ
Երազում ոսկե սպասք տեսնելը, նրանից օգտվելը հարստության և մեծարանքի նշան է։ Ոսկե շղթաների, սրբապատկերների մասին երազ տեսնելը խաբեության,քծնանքի, նախազգուշացման նշան է։

ՈՏՔ
Երազում ձեր ոտքերը գեղեցիկ և բարեկազմ տեսնելը նշանակում է ձեզ սպասվում են հաջողություններ, հաճելի և բարեհաջող ճանապարհ։ Ոտքերի վրա վերքեր կամ կոտրված ոտքեր տեսնելը անհաջողության նշան է։

ՈՐԴ
Երազում տեսնելը, թե ինչպես են որդերը շարժվում ձեր ուղղությամբ, նշանակում է, որ ձեր թշնամիները ձեր դեմ դավեր են հյուսում։ Երազում որդերին տրորելն անհաջողության նշան է։ ՈՐԴԻ
Երազում ձեր որդուն գեղեցիկ և առողջ տեսնելը նշանակում է, որ լուր կստանաք նրա բարեկեցության և երջանկության մասին։ Բայց, եթե տեսնեք, որ նա հիվանդ է, վիրավոր, ապա սպասվում են վատ նորություններ կամ անախորժություններ։

ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Երազում շներով առաջնորդվող որսորդություն տեսնելը կամ նրանում մասնակցություն ունենալը նշանակում է, որ ձեզ սպասվում են հաջողություններ ձեր նախաձեռնածգործերում :

ՉՂՋԻԿ
Երազում չղջիկ տեսնելն անհաջողության նշանէ։

ՊԱՅԹՅՈՒՆ
Երազում պայթյունի ձայն լսելը ձեր ընկերոջը կամ հարազատին սպառնացող վտանգի նշան է։ Եթե երազում այն ձեզ չվախեցնի, ապա այդ վտանգը ձեզ չի սպառնում։

ՊԱՅՈՒՍԱԿ
Երազում պայուսակ տեսնելը բարեկեցության նշան է։ Դատարկ պայուսակը նշանակում է, որ հաջողությունը ձեզանից երես կթեքի։ Լի պայուսակը բարեկեցության, հարստության և նպատակին հասնելու նշան է։

ՊԱՏԵՐԱԶՄ
Երազում պատերազմ տեսնելը վեճի և անախորժության նշան է։ Պատերազմական գործողություններում մասնակցություն ունենալը թշնամու նկատմամբ հաղթանակի, գործերում հաջողության նշան է, այն դեպքում, եթե դուք չեք պարտվել։ ՊԱՏՈՒՀԱՆ
Երազում պատուհանը խորհրդանշում է գործերում խոչընդոտներ, ծրագրերի խափանում։ Երազում պատուհան կոտրելը և դուրս գալը նշանակում է ձեր բաղձալի երազանքը կիրականանա։

ՊԱՐԱՀԱՆԴԵՍ
Երազում պարահանդեսում պարելը նշանակում է, որ ձեր թեթևամտությունը հիասթափության կհանգեցնի։

ՊԱՐԱՆ
Ղազում պարան տեսնելը խճճված գործերի, անհաջողության, պարտքերի ս2ւսն է։ Կտրված պարանը վշտի նշան է։ Եթե պարանը որևէ հատվածում մաշվել է' Այպա ձեզ վտանգ է սպառնում։ Պարանով վեր բարձրանալը հաջողության է, վայր իջնելը անհաջողության և հիասթափության։ Ինչ որ մեկին Այրանով կապելը կապվածության, խորը զգացմունքների, ընդհանուր հետաքրքրությունների նշան է։

ՊԱՐԵԼ
Ղազում ձեր տանը ձեր հարազատների հետ պարելը նշանակում է բարեկեցություն և հարստություն։

ՊԱՐԿ
Ղազում պարկ տեսնելը բարեկեցության, պարտավորությունների, պատասխանատվության, հոգսերի նշան է։ Եթե դուք երազում տեսել եք լի պարկ, ապա սպասվում է լիություն։ պուրակ
ԵԻազում գեղեցիկ պուրակ տեսնելը նշանակում է բավարարվածություն Ա1ք1անալձեր արարքներից։ Մռայլ աշնանային պուրակը դժբախտության նշան

ՋԱՀ
ԵՐազում ննջարանում կամ մահճակալի կողքին ջահ տեսնելը հարազատից ժրություն ստանալու նշան է։ Երազում մարած ջահ տեսնելը դժբախտության, Գործերում խոչընդոտների, հույսերի խափանման նշան է։

ՋՐԱՀԱՐՍ
Ղազում ջրահարս տեսնելը նշանակում է, որ ձեզ սպասվում է հիանալի Իուսդարձություն։ Այսպիսի երազը կարող է նշանակել նաև նորություն ԱԱւանալ։

ՋՐԱՓՈՍ
երազում ջրափոս տեսնելը նշանակում է, որ ձեր գործերում կհանդիպեք Խոչընդոտների, դժվարությունների կամ դադարի։ Այսպիսի երազ տեսնելը Աւսև կարող է նշանակել, որ դուք կարող եք տուժել չարախոսների հարձակումներից։

ՋՐՀՈՐ
Երազում ջրհոր տեսնելն աղքատներին և կարիքավորներին երջանկություն և բարեկեցություն է կանխատեսում։ Երազում բարձրորակ ջրհոր տեսնելը ուշադրության ևնվերներ ստանալու նշան է։ Երազում դատարկ ջրհոր տեսնելը վտանգի նշան է։

ՋՈՒՐ
Երազում սառը ջուրը առողջության նշան է, տաք ջուրը հիվանդության։ Երազում պղտոր ջուրը տխրության և բամբասանքի նշան է, մաքուր ջուրը՝ ուրախության, բարեկեցության, գործերում հաջողության։

ՈԵՍՏՈՐԱՆ
Երազում ռեստորանը խորհրդանշում է ձեր կյանքում և գործերում տիրող քաոսը։

ՍԱԳ
Երազում սագ տեսնելը նշանակում է հիմարություն։

ՍԱՊԱՏԱՎՈՐ
Երազում սապատավոր մարդ տեսնելը փոփոխության նշան է։ Ինքներդ ձեզ սապատով տեսնելը հարստության և շահումի նշան է։

ՍԱՈՆԱՄԱՆԻՔ
Սառնամանիքի մասին երազ տեսնելը նախազգուշացնում է, որ պետք է խուսափել հիմարություն անելուց, որը կարող է դժբախտ պատահարի պատճառ հանդիսանալ։

ՍԱՈՈՒՅՑ
Երազում տանը սառույց տեսնելը գործերում, ընկերների և հարազատների հետ հարաբերություններում անհաջողության նշան է։ Երբեմն այսպիսի երազ տեսնելը կարող է նախազգուշացնել մեծ անհաջողության կամ տվյալ տան բնակիչների հիվանդության մասին։ Եթե երազում տեսել եք, որ գարունը եկել է և սառույցը հալում է, ապա դուք հաջողությամբ կիրագործեք վաղուց ծրագրած ձերգործերը։

ՍԱՏԱՆԱ
Երազում սատանա տեսնելը խորհրդանշում է գայթակղություն ևխառնաշփոթ գործեր։

ՍԱՐ
Երազում սար տեսնելը գործերում խոչընդոտների նշան է։ Անտառներով ծածկված սարեր տեսնելն անհավատարմության նշան է։ Սարերում անդունդներ տեսնելը հաղթանակի նշան է։ ՍԱՐԴ
Երազում սարդ տեսնելը նշանակում է, որ անուշադրության եք մատնել ձեր գործերը։ Աեծ և սարսափելի սարդ տեսնելը վտանգավոր թշնամու խորհրդանշան է։ Աարդ սպանելը կանխատեսում է ամուսնալուծություն կամ սիրելի անձնավորությունից բաժանում։ Երազում տեսնել, թե ինչպես է սարդը պատով վեր բարձրանում, նշանակումէ' գործերում հաջողություն է սպասվում։

ՍԵՂԱՆ
Երազում սեղան տեսնելն ընտանիքի, տան, պաշտոնի կայունության նշան է։ Դատարկ սեղանը վեճի նշան է։ Որքան ամուր և թանկ լինի սեղանը, այնքան բարեկեցիկ կլինի ձեր կյանքը։

ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐ
Սեռական օրգանների վերաբերյալ երազն անհոգության, խայտառակության, ամոթի և նվաստացման նշան է։

ՍԵՐ
Երազում սիրով զբաղվելն անհոգության, գործերում դժվարությունների և խոչընդոտների նշան է։ Ուրիշներին սիրելը պարգևատրմւսն նշան է, իսկ եթե ձեզ են սիրում, ապա երջանկությունը ձեր դուռը կթակի։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԼԻՆԵԼ
Երազում սիրահարված լինելը երջանկության կամ նոր ծանոթության նշան է, սիրահարների տեսնելը նախանձի նշան է, նրանց օգնելը կանխատեսում է, որ ձեր ընկերը ձեզանից օգնություն կխնդրի։

ՍԻՐՏ
Երազում ձեր սրտի բաբախյունը լսելը նշանակում է, որ դուք ինչ որ բանի համար կանհանգստանաք։ Երազում սրտի ցավ զգալը կանխատեսում է անհանգստություն կամ հարազատի համար ապրումներ։

ՍՈԽԱԿ
Երազում սոխակը կանխատեսում է հաճելի նորությունների ստացում։

ՍՈՍԻՆՁ
Երազում սոսնձով կեղտոտվելը նշանակում է, որ դուք պետք է զգույշ լինեք ձեր նախասիրություններում, որոնք կարող են մթագնել ձեր համբավը։

ՍՈՎ (ՍՈՎԱԾ)
Երազում սոված լինել և սնունդ փնտրելը մեծ անհանգստությունների և հոգսերի նշան է։ Անունդ գտնելը և քաղցը հագեցնելը մեծ հաջողության և երջանկության նշան է։

ՍՊԱՆԵԼ
Երազում թշնամուն սպանելը հաջողության նշան է։ Եթե երազում ցանկանում են ձեզ սպանել, ապա սպասեք մեծ անհաջողությունների։ Բայց եթե դուք կարողանաք թաքնվել մարդասպանից, ապա ձեզ կհաջողվի խուսափել անհաջողություններից։ Եթե երազում սպանել են ձեր հարազատին կամ բարեկամին, ապա նրա հետ ձեր հարաբերությունները շուտով կխզվեն։ Երազում մարդասպանին տեսնելը վտանգի կամ փորձությունների նշան է։

ՍՊԱՍՔ
Երազում սպասք տեսնելը նշանակում է, որ միշտ պետք է ուշադրություն դարձնեք ձեր տան իրավիճակին։ Սաքուր և կոկիկ դասավորված սպասքը նշանակում է, որ ձեզ սպասվում է ամենայն բարիք։ Նոր սպասքն ընտանիքի անդամների ավելացման կամ նոր ձեռքբերումների նշան է։

ՍՊԻՏԱԿԵՂԵՆ
Երազում սպիտակեղեն լվանալը կանխատեսում է արցունքներ, փոփոխություններ անձնական կյանքում, վիրավորանք։ Աղքատներին սպիտակեղենի վերաբերյալ երազները բարեկեցություն են կանխատեսում։ Երազում ձեր ներքնաշորերը կեղտոտ կամ պատռված տեսնելն ամոթի, խայտառակության և կարիքի նշան է։ Երազում մաքուր ներքնաշորեր տեսնելը կամ կրելը լավ նորությունների նշան է։

ՍՐԲԱՊԱՏԿԵՐ
Երազում սրբապատկեր տեսնելը տխրության նշան է։ Սրբապատկերի առջև աղոթելը թեթևության, տխրության, մխիթարանքի, աջակցման նշան է։

ՍԵՎԱՍՈՐԹ
Երազում սևամորթտեսնելը վտանգի վերաբերյալ նախազգուշացման նշան է։

ՍՈՒՆԿ
Երազում ոչ թունավոր սունկ տեսնելը մեծ սիրո կամ բարեկեցության նշան է։ Երազում թունավոր սունկ տեսնել կամ հավաքելը կանխատեսում է անհաջողություններ։

ՎԱԳՈՆ
Երազում վագոն տեսնելը նշանակում է, որ պետք է շտապեք, որպեսզի ձեր գործերն առաջ ընթանան։ Երազում դատարկ վագոն տեսնելը միայնության կամ անհաջողությունների համար մեծ ապրումների նշանէ։

ՎԱԳՐ
Երազում վագր տեսնելը դաժանության, վտանգավոր թշնամու նշան է։ ՎԱԶՔ Եթե երազում դուք վազում եք և չգիտեք, թե ուր, ապա նշանակում է, որ ձեզ սպասվում է կորուստ և աղքատություն։ Եթե դուք մասնակցում եք վազքի մրցույթի և առաջինն եք հասնում վերջնակետին, ապա աշխատանքում ձեզ սպասվում է հաջողություն, եկամուտ ևլավնորություններ։ Երազում վազելինչ որ մեկից կամ ինչ որ բանից նշանակում է, որ ձեզ կհաջողվի խուսափել մեծ վտանգից։

ՎԱԽ
Երազում վախենալն անհանգստության, ապրումների, գործերում խոչընդոտների նշան է։ ՎԱՌԵԼ
Երազում մոմեր վառելը փոխադարձ սիրո նշան է։ Լույս կամ լամպ վառելը նշանակում է, որ դուք կնկատեք այն, ինչ դուք նախկինում չեք նկատել։ Երբեմն այսպիսի երազը նշանակում է մտքի լուսավորում։

ՎԵՃ
Երազում վիճելը անհաջողությունների և անախորժությունների նշան է։ Երազում վիճաբանության ձայներ լսելը նշանակում է գործընկերների, բարեկամների հետ հարաբերությունների լարվածություն։ Նրանցում մասնակցություն ունենալը գործերում անհաջողությունների նշան է- ։

ՎԵՐՔ
Երազում վերքերն ապրումների նշան է, իսկ սպիացած վերքերը թեթևացման։

ՎԹԱՐ
Երազում վթարի ականատես լինելը նշանակում է, որ դուք կներգրավվեք դատաքննության մեջ կամ ձեր չմտածված քայլերը ծրագրերի խափանման հիմք կհանդիսանան։
Երկւսթուղային վթարը կանխատեսում է դրամական կորուստ, նավի վթարը ընկերների կորստի կամ սիրո մեջ հիասթափության նշան է։

ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Եթե երազում ձեզ վիրավորել են, ապա շատ կարևոր գործում ձեզ սպասվում է հաջողություն։ Եթե երազում դուք եք վիրավորել ինչ որ մեկին, ապա ձեզ սպասվում են անախորժություններ։

ՎԻՇՏ
Երազում վիշտ ապրելը ձեր ճակատագրում լավ փոփոխությունների նշան է։

ՎՀՈՒԿ
Երազում վհուկ տեսնելը վեճերի կամ բամբասանքների նշան է։

ՎՃԱՐԵԼ
Երազում ինչ որ մեկին վճարելը չարության նշան է, որը ձեզ կպատճառի այն մարդը, ում դուք
վճարել եք։ Եթե երազում ձեզ դրամով են վճարել, ապա սպասեք անախորժության կամ
խաբեության։

ՎՏԱՆԳ
Երազում վտանգից ազատվելը լավ նշան է, եթե դուք արթնացել եք անմիջապես փրկվելուց հետո։

ՏԱԲԱՏ
Երազում տաբատ տեսնելը հանգամանքների բարեհաջող ընթացքի և հրապուրիչ առաջարկի նշան է։ Տաբատ հագնելը կորստի նշան է։ Սև գույնի տաբատ կրելը Իամբերության նշան է, իսկ սպիտակ գույնի՝ մեղքի և գործած մեղքը զղջալու նշան է։

ՏԱՔՍԻ
Երազում տաքսի պատվիրելը նշանակում է, որ դուք պետք է ինչ որ մեկին շնորհակալություն հայտնեք մատուցած ծառայության համար։ Տաքսիով ինչ որ մեկի հետ երթևեկելը նշանակում է, որ դուք գործնական հարաբերություններ կհաստատեք այդւսնձնավորությւսն հետ։

ՏԵՏՐ
Երազում տետր բացելը և տեսնելը, որ այն մաքուր է, նշանակում է, որ ձեզ օգնություն է անհրաժեշտ։ Երազում օգտագործված տետր տեսնելը նորության նշան է։

ՏԵՐԵՎ
Երազում գեղեցիկ, թարմ տերևները խորհրդանշում են առողջություն, ուրախություն և հաջողություն։ Թորշոմած, մուգ գույնի տերևները նախազգուշացնում են հիասթափության, հիվանդության, ծրագրերի խափանման մասին։

ՏԻԿՆԻԿ
Երազում տիկնիկ տեսնելը նշանակում է, որ ձեզ շրջապատող մարդիկ ձեր մասին սխալ կարծիք են կազմել։ Երազում տիկնիկովխաղալը նշանակում է, որ ձեր ծրագրերը կարողեն իրագործվել։

ՏՈՄՍ
Երազում տոմս տեսնելը նորության նշան է։ Տոմս կորցնելը անհաջողության նշան է։ Թատրոնի տոմսը լավ նորություններ ստանալու նշան է։

ՏՈՆԱԾԱՌ
Երազում տոնածառ տեսնելը ընտանեկան երջանկության և երազանքների իրականացման նշան է։

ՏՈՒՆ
Երազում տեսած տան տեսքից կախված է, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում։ Փայլող կամ ոսկով պատված տուն տեսնելը անհաջողության նշան է։ Տուն գնելը կամ ուսումնասիրելը ապագայի վերաբերյալծրագրեր կառուցելու նշան է։ Դատարկ, թալանված տուն տեսնելը եկամտի և լավ փոփոխությունների նշան է։ Խարխլված տունը նշանակում է անհաջողություններ, որոնք սպառնում են ձեր բարեկեցությանը։ Երազում տունը վաճառելը հիասթափության և անհաջողության նշան է։

ՑԱՆԿԱՊԱՏ
Երազում տեսնել, որ ձեր ցանկապատն ամուր է և վստահելի, նշանակում է՝ ձեր վախն անհիմն է, քանի որ դուք հուսալի պաշտպանության տակ եք գտնվում։
Եթե ցանկապատը խարխուլ է, ապա դուք երերուն իրավիճակում եք։

ՑԵԽ
Երազում ցեխ տեսնելն անարգության կամ հիվանդության նշան է։ Երազում կեղտոտ իրերի վերաբերյալ յուրաքանչյուր զրույցը վեճի նշան է։

ՈՒՇԱՆԱԼ
Երազում ուշանալը կանխատեսում է կորուստ ձեր դանդաշարժության և ծուլության պատճառով։

ՈՒՍՈՒՑԻՉ
Երազը, որում դուք ինչ որ բան եք սովորում, նշանակում է նոր ծանոթություններ, ճանապարհորդություն կամ նորություններ։ Երազում ուսուցչին տեսնելն աջակցության ևհովանավորության նշան է։

ՈՒՏԵԼԻՔ
Երազում համեղ ուտեստներ ուտելը բարեկեցության նշան է։ Երազում ուտելիքի մնացորդներ
տեսնելն աննշան հոգսեր են, դրանք ուտելը հիվանդության նշան է։ Չափազանց շատ ուտելը կորստի նախանշան է։ էկզոտիկ ուտեստներ համտեսելը նշանակում է, որ ձեզ սպասվում են անսովոր առաջարկություններ։

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ
Երազում ուրախ լինելը կանխատեսում է տխրություն և հիասթափություն։ Ուրախություն կազմակերպելը նշանակում է, որ դուք շուտով կմասնակցեք հասարակական միջոցառմանը, որը ձեզ մեծ հաճույք կպատճառի։

ՓԱՅՏ
Երազում փայտ տեսնելը նշանակում է, որ ինչ որ մեկըձեզսպառնալուէ։ ՓԱՅՏՈՋԻԼ Երազում շատ փայտոջիլ տեսնելը հանգամանքների անհաջող ընթացքի մասին է վկայում։ Երազում դեպի վեր շարժվող ձայտոջիլներ տեսնելը նշանակում է, որձեր վատ կանխազգացումները չեն իրականանա։

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Երազում փաստաթուղթ տեսնելը հոգսերի նշան է։ Փաստաթուղթ գտնելը ձեռքբերումների կամ ուրախալի նորության նշան է։ Փաստաթուղթ կորցնելը անսպասելի անհաջողության նշան է։ Անհայտ փաստաթուղթ ստորագրելը վատ նշան է, իսկ հայտնի փաստաթուղթը ընդհակառակը։

ՓԵՏՈՒՐ
Երազում փետուրը նորության խորհրդանիշ է։ Սև գույնի փետուրը վատ լուր ստանալու նշան է։ Սպիտակ փետուրը լավ նորություն ստանալու նշան է։

ՓԵՐԻ
Երազում փերու հանդիպելը ծրագրերի բարեհաջող իրագործման ևերազանք- ների իրականացման նշան է։

ՓԻՂ
Երազում փիղ տեսնելը ընդգծում է ձեր ձեռնարկած գործի կարևորությունը։

ՓՈԹՈՐԻԿ
Երազում փոթորկի մեջ հայտնվելը նշանակում է, որ դուք շուտով կհայտնվեք վտանգի մեջ։ ՓՈԿ
Երազում փոկ տեսնելը անփութության նշան է։

ՓՈՂՈՑ
Երազում լայն, մաքուր, լուսավորված փողոց տեսնելը ծրագրերի բարեհաջող ընթացքի նշան է։ Նեղ, կեղտոտ, մռայլ փողոցը գործերում խոչընդոտների նշան է։ Երազում ամայի փողոց տեսնելը միայնության, աղքատության և վտանգի նշան է։

ՓՈՇԻ
Երազում փոշին խաբեության և կեղծիքի նշան է։ Փոշին ավլելը կամ մաքրելը նշանակում է, որ դուք բացահայտելեք ճշմարտությունը։

ՓՈՍ
Երազում փոսը ծածկելը նշանակում է, որ դուք կխուսափեք վտանգից ուշադիր և հետևողական լինելու շնորհիվ։ Երազում փոս փորելը նշանակում է, որ դուք ամեն ինչի պատրաստ եք ձեր նպատակին հասնելու համար։

ՓՈՒՆՋ
Երազում ձեռքում ծաղկեփունջ բռնելը նշանակում է փոխադարձ սեր և երախտագիտություն։ Երազում ինչ որ մեկից ծաղկեփունջ ստանալը սիրո մեջ հավատարմության նշան է։ Երազում ծաղկեփունջ տեսնելը վատ ծանոթության նշան է։ Եթե երազում դուք ծաղկեփունջ եք պատրաստում, ապա ձեզ ուրախալի նորություններ են սպասվում։

ՔԱՂԱՔ
տեսնելը նշանակում է, որ ձեր հետ տեղի է ունենալու տարօրինակ միջադեպ։

ՔԱՂՑՐ
Երազում ինչ որ քաղցր բան ուտելը ուրախության, հաճույքի նշան է։ Եթե երազում ինչ որ մեկը ձեզ հյուրասիրում է քաղցրավենիք, զգուշացեք խաբեությունից։

ՔԱՄԻ
Երազում ուժեղ քամին արագ փոփոխությունների և նորությունների նշան է։ Հաճելի, մեղմ քամին հոգեկան հանգստի և ուրախության նշան է։

ՔԱՅԼ
Երազում քայլերի ձայն լսելը շտապ և կարևոր իրադարձության նշան է։ Ձայներից վախենալը նշանակում է, որ ձեզ սպասվում են դժվարին փորձություններ։

ՔԱՐ
Քարերի մասին երազները դժվարության, խոչընդոտների, դժվարին կյանքի նշան են։ ՔԵՐԾՎԱԾՔ
Երազումքերծվածքները նվաստացման ևտխրության նշան են։ ՔԻԹ Քթի վերաբերյալ երազները խորհրդանշում են մեր կանխազգացումները։ Մեծ քիթն իմաստունության խորհրդանիշ է։ Երազում առանց քիթ լինելը կորստի, սխալների նշան է։

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Երազում քննության մասին զրույց լսելը գործերում խոչընդոտների նշան է։ Բարեհաջող քննություն հանձնելը նշանակում է, որ դուք պատվով կհաղթահարեք կյանքի փորձությունները։

ՔՈՐՈՑ
Երազում շատ քորոցներ տեսնելը բամբասանքի, վիրավորանքի և վեճերի նշան է։

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Երազում օգնություն ստանալը նշանակում է, որ դուք բարի արարքներ եք իրագործում։ Երազում օգնություն ցուցաբերելը նշանակում է, որ ձեզ ցանկանում են շահագործել։

ՕԴ
Երազում թարմ օդ շնչելը ուրախալի նորություններ ստանալու և թշնամիների հետ հաշտեցման նշան է։ Երազում խոնավօդը կանխատեսում է տխրություն և գործերում խոչընդոտներ։ Երազում նեխահոտ և այլ տհաճ օդ շնչելը նշանակում է, որձեզվտանգէսպառնում։

ՕԾԱՆԵԼԻՔ
Երազում օծանելիքի հոտը զգալը ուրախալի նորությունների և մտերիմ մարդկանց հետ հաճելի հանդիպման նշան է։ Երազում օծանելիք գնելը նշանակումէ, որ ինչ որ մեկը ձեզ սիրում է։

ՕՁ
Երազում օձ տեսնելը վատ նշան է։ Այն խորհրդանշում է ձեր թշնամիներին, նախանձախնդիր մարդկանց, մրցակիցներին, խորամանկ և կեղծ մարդկանց։ Երբեմն օձերի մասին երազը հիվանդության նշան է։ Երազում օձ սպանելը նշանակում է, որ ձեզ կհաջողվի հաղթանակով դուրս գալ դժվարին իրավիճակից։

ՕՂԻ
Երազում օղի տեսնելը գլխացավի նշան է, օղի խմելը անախորժությունների և վիրավորանքի նշան է։

ՕՃԱՌ
Երազում օճառ տեսնելը կանխատեսում է կորուստ և ծախսեր։ Երբեմն օճառի վերաբերյալերազները նշանակում են փոփոխություններ, ձգտում դեպի լավը, գործերում հաջողություն։ Օճառ գնելն ընտանիքում տնտեսական իրավիճակի բարելավման նշան է։ Օճառ օգտագործելը նշանակում է, որ ձեր ընտրած ուղին կարող է հանգեցնել վտանգի։

ՕՎԿԻԱՆՈՍ
Երազում օվկիանոս տեսնելը նշանակում է երկար ճանապարհ և երազանքների իրականացում։

ՕՐ
Երազում պարզ և արևոտ օրն ուրախալի նորություններ ստանալու կամ երջանկության նշան է, իսկ մռայլ և ամպամած օրը խորհրդանշում է տխրություն ևմիայնություն։

ՕՐԱՑՈՒՅՑ
Երազում օրացույց տեսնելը նորություններ ստանալու նշան է։ Այսպիսի երազը հիշեցնում է կարևոր գործերի մասին կամ զգուշացնում է, որ ժամանակն անտեղի եք վատնում։

Комментариев нет:

Отправка комментария

Последняя статья

Այս աղջիկը լքեց իր ընկերոջը, քանի որ նա չափազանց աղքատ էր, սակայն կյանքն ամեն ինչ իր տեղը դրեց

Յուրաքանչյուր մարդ իր պոտենցյալ կեսի մեջ որոնում է իր համար հարազատ որևէ բան՝ ինչ-որ մեկը կարիք ունի մեկի, ով իրեն կստիպի ժպտալ: Ինչ-որ մեկ...